28 ՅՈՒՆԻՍ 2019 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ, ՔՆՆԱՐԿՈՒՄ:
Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը, որն անազատության մեջ է գտնվել Թուրքիայում, ելույթով հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում, խոսել է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի մասին՝ նշելով, որ հայերը նույնպես զգում են «Էրդողանի թշնամանքի լարվածությունը»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Էրդողանի ռեժիմը հատկապես թշնամական է. շատ թուրքերի համար կարևորը մուսուլմանների անհատականությունն է: Այո՛, ես կարծում եմ, որ փոքրամասնությունները, պատմականորեն քրիստոնյա խմբերը Թուրքիայում, ինչպես հայերը կամ ուղղափառները, զգում են լարվածութունը»,- ասել է Բրանսոնը:
Հիշեցնենք, որ հոգևորականը շուրջ երեք տարի անազատության մեջ է գտնվել Թուրքիայում, վերջինիս մեղադրում էին քուրդ զինված խմբերի հետ կապեր ունենալու և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, ում Թուրքիայի իշխանությունները համարում են 2016 թ. հեղաշրջման փորձի կազմակերպիչ։ Բրանսոնին ազատ են արձակել 2018 թ. հոկտեմբերին:
https://www.tert.am/am/news/2019/06/27/pastor-brunson/3036562
akunq.net/am/?p=67057