Թուրքիան երեկվա միջադեպից հետո նոր ուժեր է ուղարկել Սիրիա

28 ՅՈՒՆԻՍ 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Իդլիբ քաղաքում երեկ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, սիրիական կառավարական ուժերը հրետանային հարձակում էին գործել թուրքական պահակակետերից մեկի վրա, որի արդյունքում մահացել էր 1, վիրավորվել` 3 թուրք զինվոր:

Դեպքից հետո Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական սահման է ուղարկել արտակարգ ռազմական ուժեր: Հարյուրավոր զինվորներն ու զրահապատ մեքենաները ուղարկվել են Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրքհան գավառ. հաղորդում է ensonhaber.com կայքը:

yerkir.am/news/view/178363.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail