Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում

27 ՅՈՒՆԻՍ 2019 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն:

Այդպիսով պնդումներ կան, որ Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր կազմում ներառել աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Վերջինս բնակվում է ԱՄՆ-ում:

Նշվում է, որ կուսակցությունը ղեկավարելու է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Աղբյուրի փոխանցմամբ` Բաբաջանի ղեկավարությամբ իրականացվող գործընթացի կուլիսներում, բացի Գյուլից, կան նաև արդարատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, ներքին գործերի նախկին նախարար Բեշիր Աթալայը և լրագրող Ֆեհմի Քորուն:

Թուրքական աղբյուրը հետևյալ կերպ է անդրադարձել Տարոն Աճեմօղլուի հանգամանքին.

«Այն ժամանակ, երբ Գյուլը նախագահ էր, Աճեմօղլուին «Մշակույթի և արվեստի» մեդալով էր պարգևատրել: Գյուլը ցանկանում է, որպեսզի Աճեմօղլուն զբաղվի նոր կուսակցության «տնտեսական» հարցերով: Աճեմօղլուն աշխարհում ամենից շատ մեջբերվող առաջին 10 տնտեսագետներից մեկն է: Նա դասախոսում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտում: Հայ ընտանիքի զավակ Աճեմօղլուն Թուրգութ Օզալի նախագահության ժամանակ ամուսնացել էր պետնախարար Իսմայիլ Օզդաղլարի աղջկա հետ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որոնք եղել են իշխող AKP-ի հիմնադրման ակունքներում, ավելի վաղ հայտնել էին նոր կուսակցության ստեղծման մասին:

Աղբյուր` Yenicaggazetesi.com.tr

Ermenihaber.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail