Եղեռնի օրերին Մուշի գյուղերից մեկում ողջակիզված հայերի աճյուններ

Լուսանկարի աղբյուրը` «Leslie's Illustrated», հունիսի 28, 1917 թ

Եղեռնի օրերին Մուշի գյուղերից մեկում ողջակիզված հայերի աճյուններ

01 ՅՈՒԼԻՍ 2019 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:

Լուսանկարում թուրք զինվորների կողմից սպանված հայերի գանգերն ու ոսկորներն են: Լուսանկարն արվել է Մուշի շրջանի Ախջան գյուղի տներից մեկի ավերակներում, որտեղ հավաքել ու ողջակիզել են գյուղի հարյուրավոր տղամարդկանց, կանանց և երեխաների:

Մեծ եղեռնի տարիներին թուրք ջարդարարները դիմում էին տարբեր միջոցների՝ հայերի զանգվածային կոտորածներն առավել արագ ու արդյունավետ իրականացնելու համար: Հաճախ թուրքերը փակում էին տան բոլոր դռներն ու պատուհանները և երդիկից իրենց զոհերին գցում էին ներքև, մինչև տունն ամբողջությամբ կլցվեր, այնուհետև նրանց վրա նավթ էին լցնում ու վառում: Հազարավոր մարդիկ այսպես նահատակվեցին:
Եղեռնի օրերին Մուշի գյուղերից մեկում ողջակիզված  հայերի աճյուններ
Այս լուսանկարն արվել է Ֆրենկ Դանիելյանի կողմից. նա 1915-1917 թվականներին Կովկասում ծառայել է ամերիկահայ կամավորների 4-րդ հայկական գնդում և հնարավորություն է ունեցել Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում լուսանկարներ անելու: Դրանք վկայում են թուրքերի ու քրդերի կողմից հայերի նկատմամբ կիրառված սարսափելի դաժանությունների մասին:

Ֆրենկ Դանիելյանի կողմից արված լուսանկարների մի մասը հրապարակվել է ամերիկյան մամուլում: Առաջին անգամ այն տպագրվել է «Leslie’s Illustrated» պարբերականի 1917 թ. հունիսի 28-ի համարում:

«Ով էլ որ այժմ անցնում է ամայացած Հայաստանով, չի կարող չցնցվել. այնքան արտառոց բաներ են պատմում ավերակներն ու մահվան անվերջանալի հեռաստանները… Չկա մի անդունդ, մի կիրճ, որ գերեզման չլիներ բաց երկնքի տակ, որի խորքում սպիտակին չտային կմախքների բաց կույտերը, քանի որ գրեթե ոչ մի տեղում մարդախողխող ոճրագործները ո՛չ ժամանակ ունեին, ո՛չ էլ նեղություն էին քաշում իրենց զոհերին թաղելու համար»:

Անրի Բարբի
ֆրանսիացի լրագրող

Լուսանկարի աղբյուրը` «Leslie’s Illustrated», հունիսի 28, 1917 թ.

arevelk.am/en/content/9/491/Եղեռնի-օրերին-Մուշի-գյուղերից-մեկում-ողջակիզված—հայերի-աճյուններ.html?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail