04 Հուլիս 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ:
Թուրքիայի կառավարական շրջանակներում մեծ աղմուկ է հանել ամերիկյան «Washington Post» պարբերականում հրապարակված այն հոդվածը, որը հեղինակել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ազդեցիկ հրմանատարներից մեկը՝ Ջեմիլ Բայըքը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկյան պարբերականը Ջեմիլ Բայըքին ներկայացրել է որպես PKK-ի 5 հիմնադիրներից մեկը։
Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Հոդվածը հրապարակվել է հետևյալ վերտառությամբ. «Եկել է քուրդ զինյալների և Թուրքիայի կառավարության միջև խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եկեք այն չկորցնենք»։
Հրապարակման առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քաընը՝ այն որակելով սկանդալային։ «Washington Post»-ը տպում է մի մարդու հոդված, ում համար ամերիկյան իշխանությունները գլխագին են սահմանել։ Քալընը ամերիկյան պարբերականին մեղադրել է PKK-ի օգտին քարոզչություն անելու մեջ։
«Washington Post»-ի հրապարակումը դատապարտել է նաև Թուրքիայի արտգործնախարարությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել տարբերություն չդնել PKK-ի և այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների միջև ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը»։
Աղբյուր` Diken
ermenihaber.am/am/news/2019/07/04/Թուրքիա-PKK-Բայըք/159112