Տարոն Աջեմօղլուն Թուրքիայում խտրական վերաբերմունքի է արժանացել. դասընկեր

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

2019/07/04 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Աշխարհի հայտնի տնտեսագետներից մեկը համարվող Տարոն Աջեմօղլուի դասընկերը թուրքական մի հեռուստահաղորդման ժամանակ սկանդալային դեպք է պատմել։

Թուրքական T24.com-ի փոխանցմամբ` Տարոն Աջեմօղլուի դասընկեր Սարուհան Դողանը պատմել է, որ 1980 թ. ռազմական հեղաշրջումից հետո դպրոցում իրենց ուսուցիչները փորձել են իրենց հեռու պահել կոմունիզմից եւ հորդորել են պահպանողական կյանք վարել։

Նա շեշտել է, թե ուսուցիչներից մեկը, հստակ իմանալով Տարոնի անունը, նրանից անուն է հարցրել։ «Երբ Տարոնը պատասխանեց, որ իր անունը Տարոն է, ուսուցիչը արհամարական ասաց, թե թուրքի անունը Տարոն չի կարող լինի եւ պնդեց, որ նրա անունը Սուլեյման է»:

news.am/arm/news/521994.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail