Մուստաֆա Քեմալը Կարաբեքիրին հրահանգում է հարձակվել Հայաստանի վրա. հուլիս, 1920թ
14 ՅՈՒԼԻՍ 2019 – Հայ-Թուրքական Օրագիր:
Միլլիճիները Հայաստանի դեմ
«Բոսֆորը» գրում է.
Մուստաֆա Քեմալը [Աթաթուրք] հրահանգել է Էրզրումում գտնվող [Քյազիմ] Կարաբեքիր փաշային անհապաղ հարձակում սկսել հայերի դեմ:
Անկարայի ազգային ժողովը [Թուրքիայի ազգային մեծ ժողով] այդ բանը հաստատեց:
Յառաջ, ՀՅԴ, թիւ 159, հինգշաբթի, 29 յուլիս, 1920թ
—–
Քեմալականների սպառնալիքը հայերին
Քեմալականները սպառնացել են Իզմիթի [Պարտիզակ] հայ առաջնորդներին, որ եթե հայերը կամավոր գրվեն հելլեն [հույն] բանակին, տագնապալից պիտի դառնա Անատոլիայի [Արևմտյան Հայաստան] հայերի վիճակը:
Յառաջ, ՀՅԴ, թիւ 159, հինգշաբթի, 29 յուլիս, 1920թ
aniarc.am/2019/07/14/ataturk-karabekir-attack-armenia-1920/?