Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

14 ՅՈՒԼԻՍ 2019 – ԱՇԽԱՐՀ:

«Կովկաս» համույթի երեխաներն ավելի համախմբված ու լավ են սկսել պարել, երբ ադրբեջանցիները փորձել են նրանց ելույթը տապալել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երեկ Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում կայացած միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթն ադրբեջանական ու թուրքական դրոշներով որոշ մարդիկ փորձել են ձախողել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է օգտատերերից Լիանա Պողոսյանը, ում ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։

Ժամեր առաջ Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը վայրկյանների ընթացքում սվելի էր թեժանում ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր։ Սակայն նման պահվածքը ավելի ոգեւորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը եւ մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւարվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ Կովկաս պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է։

Posted by Liana Poghosyan on Saturday, July 13, 2019

«Հայաստանի ելույթից անմիջապես առաջ, վայրկյանների ընթացքում, հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջանական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը գնալով ավելի էր թեժանում, ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր»,–գրել է Պողոսյանը։

Նրա խոսքով` մեր հարևանների նման պահվածքն ավելի է ոգևորել երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ են ներկայացրել մեր երկիրը։ Դրանից հետո ոստիկանություն են կանչել, ակտիվիստների մի մասը բերման է ենթարկվել, մնացածը` փախուստի են դիմել։

«Երեխաները ապահով են։ Ոստիկանությունն ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, որոնք ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաներին և արվեստի բարձրագույն արժեքները։ Ապրենք հայերս և «Կովկաս» պարային համույթը։ Քոչարին հայկական պար է»,–գրել է Պողոսյանը։

Նա նաև հավելել է, որ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք է առաջացրել փառատոնի մյուս մասնակիցների մոտ։

Աշխարհի տարբեր երկրներում, նաև` Հայաստանում հայերը կրկին ուս ուսի տվեցին. տեսանյութ

Հիշեցնենք, որ 2017թ.–ի դեկտեմբերի 6-ին Հարավային Կորեայում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Իսկ 2018–ի նոյեմբերին Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանի ժամանակ Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը:

«Արի պարի քոչարին» միավորում է ամբողջ աշխարհի հայերին. ֆլեշմոբն ավելի մասշտաբային կլինի

kayqer.ru/CNXKX?fbclid=IwAR21BMIQu2tw4XE3Sje5gtZ6w-FFZVGptYMoi0KJh53TYHcpShCtSG6o5Vc

armeniasputnik.am/video/20190526/18801573/ashxarhi-tarber-erkrnerum-naev-hayastanum-hayery-us-usi-tvecin.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail