Հայկական գորգերի արտադրությունը զգալի աճել է – ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ

Հայկական գորգերի արտադրությունը զգալի աճել է

15 ՅՈՒԼԻՍ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ:

Հայկական գորգերի արտադրությունը շարունակում է աճել: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հրապարակված տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին զգալի աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը. մասնավորապես, հունվար-մայիսին արտադրվել է 18.5 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1.7 անգամ: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մայիսին արտադրվել է 10.6 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով, 2016թ-ին արտադրվել է 18 տոննա գորգ, 2015թ-ին՝ 41 տոննա։

hayernaysor.am/archives/315033?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail