Ութհազարամյա գաղտնիքը․ Դիարբեքիրում գտնվող Բըրքլեյն քարանձավներն իրենց խորհրդավոր պատմությամբ հմայում են այցելուներին
18 ՅՈՒԼԻՍ 2019 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՅՕԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Բըրքլեյն քարանձավները հայտնի են որպես վայր, ուր «վերջանում է աշխարհը», իսկ Սուրբ գրքերում դրանք հիշատակվում են իբրև մի տեղ, որտեղով հոսում է «անմահական ջուրը»։ Դրանք գտնվում են Դիարբեքիրի Լիջե գավառից մոտ 25 կմ հյուսիսում տեղակայված Աբալը (Կորխա) գյուղում։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, Sputnik-ի թուրքական ծառայության կայքէջում գրում է Սերթաչ Քայարը։
Աղբյուրի համաձայն՝ լեգենդներում և Սուրբ գրքերում հիշատակվող Լիջեի Բըրքլեյն քարանձավներն՝ իրենց պատմությամբ և բնական գեղեցկությամբ, ուղղակի կախարդում են դրանք տեսնողներին։ Հեղինակը նաև նշում է, թե անտիկ դարաշրջանում այն հայտնի էր որպես մի վայր, ուր ավարտվում է աշխարհը, և որ հենց այդտեղով է հոսում «անմահության ջուրը», բայց և այնպես մինչ օրս որևէ համապարփակ ուսումնասիրություն չի կատարվել այս բնական հուշարձանի մասին։
https://tr.sputniknews.com/foto/201907181039698025-8-bin-yillik-gizem-dunyanin-bittigi-ve-olumsuzluk-suyunun-aktigi-yer/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net