Թուրքիայից վտարել են Քուրդիստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին (տեսանյութ)

19 Հուլիս 2019 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:

Թուրքիայի Տրապիզոն նահանգում միջադեպ է եղել տեղի բնակիչների, ոստիկանության և իրաքյան Քուրդիստանից ժամանած զբոսաշրջիկների միջև։

Տրապիզոնի Չայքարա շրջանի Ուզունգյոլ թաղամասում զբոսաշրջիկները Քուրդիստանի դրոշը և «Քուրդիստան» գրությամբ պաստառ են պարզել։ Տեղի բնակիչներից մեկը հարձակվել է նրանց վրա, խլել դրոշն ու պաստառը՝ բղավելով. «Սա Թուրքիան է, այստեղ չեք կարող Քուրդիստանի դրոշ ծածանել»։

Դեպքին միջամտել են ոստիկանները, որոնք նախ օդ են կրակել և փորձել հանդարտեցնել դրությունը, ապա բերման են ենթարկել իրաքցի զբոսաշրջիկներին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տրապիզոնի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Թուրքիայից վտարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից ժամանած 9-ը զբոսաշրջիկի։

Հատկանշական է, որ Թուրքիան բավականին լավ հարաբերությունների մեջ է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ և այնտեղ ներկայացուցչություն էլ ունի, որտեղ ծածանվում է Թուրքիայի դրոշը։ Իսկ Քուրդիստանի դրոշը Թուրքիայում ոչ միայն չեն թողնում ծածանել, այլև փաստորեն պատժում են դրա համար։

ermenihaber.am/am/news/2019/07/19/Թուրքիա-Քուրդիստան/160142

Facebooktwitterredditpinterestlinkedinmail