Արցախի Միացյալ Հայաստան կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը

Արցախի Միացյալ Հայաստան կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը

24 ՅՈՒԼԻՍ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

Հայտարարություն

Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության գլխավոր խորհուրդը հայտարարում է, որ ստեղծված ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն օրվա իշխանություններն են:

Նրանց թողտվությամբ են ընտրություններից մեկ տարի առաջ փաստացի քարոզարշավ սկսել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը:

Բացի այն փաստից, որ նախկինում իշխանության մաս կազմած այս երկու քաղաքական գործիչները ակնհայտորեն խախտում են Արցախի հանրապետության սահմանադրությունը և ընտրական օրենսգրքի պահանջները, նաև ծայրահեղ բևեռացնում են հասարակությունը, ինչը կարող է մեզ կանգնեցնել լրջագույն խնդիրների առաջ:

Կոչ անելով երկու կողմերին դադարեցնել բախտախնդրության տանող <<քարոզարշավը>>, պահանջում ենք նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ Վստահ ենք, որ դա միայն դրական կազդի Արցախի ներքաղաքական կյանքի վրա։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն և չգնալ սադրանքների ։ Հիշեցնում ենք՝ այս երկրի իսկական տերը հենց ինքը ժողովուրդն է, ում քաջազուն զավակների արյան գնով է այն փրկվել:

Սիրելի ժողովուրդ, մենք միասին հաղթել ենք արտաքին թշնամուն զրկանքների և մեր լավագույն եղբայրների ու որդիների կյանքի գնով, սակայն մեր կռած հաղթանակը հրադադարից սկսած մի քանի հոգի սեփականացնելով, ապօրինաբար տիրացել և շարունակում են տիրանալ երկրի ընդերքին և գրեթե բոլոր տնտեսական լծակներին, ինչն էլ մեզ հասցրել է աղքատության շեմին ու պայթունավտանգ ներքաղաքական իրավիճակին:

Մեզանից յուրաքանչյուրիցս պահանջվում է կշռադատել պահի լրջությունը, ցուցաբերել կամք և հայրենասիրություն ու կերտել նոր ու միացյալ հայրենիք:

«Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիրը Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանն է:»

aniarc.am/2019/07/24/vahan-badasyan-united-armenia-call-july-2019/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail