Հայաստանի նահանգների նոր բաժանում. Յառաջ, 18 հունիս, 1920թ
28 ՅՈՒԼԻՍ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՒՄ
Արարատեան նահանգ
Երեւանի, Սուրմալուի, Նոր-Բայազեդի, Դարալագեազի, Շարուրի և Նախիջեւանի գաւառներն ամբողջապէս և Էջմիածնի գաւառն առանց Թալինի շրջանի: Արարատեան նահանգի կենտրոնն է Երեւան քաղաքը:
Շիրակի նահանգ
Էջմիածնի գաւառի Թալինի գաւառամասը, Ալէքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գաւառներն ամբողջութեամբ, Ղարսի գավառի 5-րդ գաւառամասն ամբողջութեամբ և առաջին ու երկրորդ գաւառամասերի որոշ մասերն՝ սկսած Չըլդր լճի հարաւային ափի Դաշքեօրփի գիւղից խճուղիով հարաւ ներքին Պարկերտից կտրելով երկաթուղին ուղիղ գծով մինչեւ Դայնալին գիւղը, Ախալքալակի և Բոլչալուի գաւառների հայկական մասերը և Դիլիջանի գաւառը. կենտրոնն է Ալէքսանդրապոլ քաղաքը:
Ծանոթութիւն. Դիլիջանի գաւառը ժամանակաւորապէս զատւում է Շիրակի նահանգից և կազմում է առանձին միաւոր, որ կապ է պահպանում անմիջապէս ներքին գործերի նախարարութեան կենտրոնական հաստատութեան հետ:
Վանանդի նահանգ
Ղարսի նախկին նահանգը և բացի դրանից այն մասերը, որոնք չեն միացուած Շիրակի նահանգին. կենտրոնը Ղարս քաղաքն է:
Սիւնեաց նահանգ
Զանգեզուրը եւ Ղարաբաղի Վարանդայ, Խաչէն, Գիւլիստան, Դիզակ, Ջրաբերդ գաւառները և Գանձակի գաւառի հայկական մասերը:
ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 126, ուրբաթ, 18 Յունիս, 1920
aniarc.am/2019/06/14/armenia-1920-regions/