Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը սպառնացել է ԱՄՆ-ին

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը սպառնացել է ԱՄՆ-ին

2 ՕԳՈՍՏՈՍ 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում թուրք-ամերիկյան հակասությունների մասին։

Թուրք պաշտոնյան նախ հիշեցրել է, որ վերջերս Թուրքիա էր այցելել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, որի ընթացքում ամերիկյան կողմին ներկայացվել էին մի շարք պահանջներ։

Դրանցից մեկն այն է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 32 կմ խորություն և այն վերահսկվի Թուրքիայի կողմից, իսկ Սիրիայի քրդական ուժերը այդ տարածքից դուրս գան։

Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կառույցներ։

Աքսոյը տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին Թուրքիա է այցելելու զինվորական պատվիրակություն ԱՄՆ-ից, որի ընթացքում խոսվելու է անվտանգության գոտու մանրամասների մասին։

«Եթե ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգանք, մենք ստիպված կլինեն անվտանգության գոտին միայնակ ստեղծել։ Մենք տարբեր մակարդակներով այդ մասին հայտնում ենք մեր ամերիկյան գործընկերներին», ասել է Աքսոյը։

Ավելի վաղ Ջեյմս Ջեֆրին հայտարարել էր, որ անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն անհամաձայնություններ։ Ամերիկյան կողի համար, ընդունելի տարբերակ միայն այն, որ գոտին ունենա 5-14 կմ խորություն։

Հակասություններ կան նաև այդ տարածքներից Սիրիայի քրդական ուժերի դուրս բերման հարցերում։

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը սպառնացել է ԱՄՆ-ին

ermenihaber.am/am/news/2019/08/02/Թուրքիա-ԱՄՆ-Սիրիա/161192

Facebooktwitterredditpinterestlinkedinmail