Հրեշտակազունների դիրքը՝ պատմական ժամանակներից մեզ աւանդուած Հայոց պետական կառոյցներում
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
Հրեշտակազունների դիրքը՝ պատմական ժամանակներից մեզ աւանդուած
Հայոց պետական կառոյցներում.-
Մ. Աբեղեանն ասում է.
«Ագաթանգեղոսի մեջ հայոց “գլխավոր կուսակալ նախարարների” մեջ առաջինն է “իշխանն Անգեղ Տան”, “զմեծ իշխանն Անգեղ Տան”»95:
Նրանց տիրոյթը համապատասխանում է ցամաքի հարաւ-արեւմտեան դարպասին՝ Հայկական Տաւրոսի հարաւ-արեւմտեան տարածքին: Տես Պատկեր «7»:
Պատկեր «7»
Անգեղ Տուն
Յետագայում Արշակունեաց Աշտաշէս II, ապա եւ Երուանդ թագաւորները իրենց նախարարների առաջին գահը վստահել են Հայաստան գերեվարուած Մարաց իշխաններին96:
Եւ այսպիսով Անգեղ Տան պատկանող առաջին գահաթոռը անցել է Հայաստանաբնակ Մարերին՝ որոնց էլ յետոյ փոխարինել են Բագրատունիները:
Այս փոփոխութիւնները արդեօ՞ք արքայական քմահաճութիւններ էին՝ թէ ունէին իրաւայաջորդութեան նախադրեալներ:
Նախ նշենք, որ Անգեղ-հրեշտակները «Ուսուցիչներ» էին՝ եւ նրանց առաքելութիւնն էր լինել կառավարող-իշխանաւորների հոգեւոր-իմացական խորհրդատուները97:
Միայն պատմական արտակարգ ու ճակատագրական իրավիճակների պարտադրանքով է որ նախարար-հրեշտակազունները ստանձնել են թագաւորական գահը՝ ինչպէս Բագրատունիներն ու Արծրունիները:
Ուստի Անգեղ Տունը լինելով մայր երկրի առաջին բնակիչ հրեշտակների տօհմերից թերեւս առաջնայինը՝ բնականաբար պէտք է գրաւէր Հայոց նախարարների առաջին գահը կամ բարձը՝ «տէր» կոչումով:
Իսկ նուաճուած ու Հայաստան գերեվարուած Մարերի սերունդները ի՞նչ իրաւասութիւն ունէին բազմելու Հայոց նախարարական առաջին գահին98:
Անհնար է այս հարցին պատասխանել՝ քանի դեռ չենք բացայայտել Մարերի ինքնութիւնը:
Մարերը ճանաչուած են միջագետքում իրենց իսկ հիմնած «Մարի» քաղաքի անունով:
Ճշդենք «Մարի» քաղաքանուան ծագումը:
Խորենացին երբ ուզում է ասել «Մարերի մօտ»՝ արտայայտւում է «ընդ Մարս» ձեւով, փոխանակ «ընդ Մարիս»-ի: Հետեւաբար «Մարի» քաղաքանուան հիմքը «Մար» պիտի լինէր, որի «սերմ»-բնակիչները կարող էին կոչուել «Մարս» կամ «Մարք» (Մար-եր): Իսկ «Մար-ի»-ն որպէս քաղաքանուն՝ նշանակում է «Մար»-երի «ի»-«իմաստութիւն»-«ներուժ»-ը99, հետեւաբար եւ ունեցուածքը, կալուածքը, քաղաքը:
Մեկնարկելով «Հովազ-Անգղ»100 համաստեղութիւնից՝ Անգեղ-հրեշտակները նախ կայանել են «Մարս» մոլորակի վրայ, եւ ապա իջեւանել են երկիր ու հաստատուել Տաւրոսում:
Նրանք «Անգեղ» են կոչուել իրենց բուն ծննդավայր Անգղ համաստեղութեան անունով: Ապա երկրածին մարդկանց մօտ «Անգեղ»-ը ձեռք է բերել «հրեշտակ» իմաստը, Անգեղների՝
1.Թռնելու ունակութեան,
2.«Առաքելութեամբ ուղարկուած» լինելու,
3.«Մարդկանց արարելու եւ նրանց ուսուցիչը լինելու» հանգամանքներով:
Մինչդեռ հայութեան մաս կազմող «Անգեղ» անունը մեր ազգի լեզուամտածողութեան մէջ երբէք էլ «հրեշտակ» չի ըմբռնուել101:
Արդէն մեր թուարկութեան հինգերորդ դարում՝ հայ իրականութեան մէջ «Անգեղ»-ը կորցրած է եղել իր բուն էութիւն-բովանդակութիւնը, ու հասկացուել է պարզապէս իբր հայկական նախարարական տներից մէկի անունը, ինչն էլ մեր Պատմահայրը փորձել է բացատրել որպէս «տգեղ»՝ ու … սխալուել:
Մինչդեռ «Անգղ»-ը այսօր էլ հասկանում ենք որպէս թռչունի մի տեսակ:
Ահա այդ թռչունը պատկերող դիմակով են ներկայացուել եգիպտական դիւցաբանութեան մէջ երկնքից ուղարկուած ուսուցիչ-աստուածները102, որոնց ձեռքի «անգ»-ն էլ ուրուագծում է խաչաձեւ «Անգղ»-«Կարապ» համաստեղութիւնը՝ կրկին անգամ շեշտելով նրանց ծագումն ու էութիւնը:
Անգեղները կոչուել են նաեւ «Սկայորդիք»՝ քանզի «սկայ»-ը անգլ. «sky= երկինք» բառն է (տառադարձութեան «կ > k» կոպիտ խախտումով) եւ «Սկայորդի»-ն նշանակում է «երկնքի որդի»:
Նոյն բովանդակութիւնն ունի «հ-սկայ» բառը, որտեղ «սկայ»-ին նախդրուած «հ»-հուրը՝ «սկայ»-երկնքի «որդի»-ն է:
Հետեւաբար հսկաների ծագումը եղել է երկնածին, տիեզերական՝ ու ո՛չ երբէք երկրածին:
Նոյն «Սկայ»-ը աւանդուել է յունական առասպելներում «Scylla» ձեւով («կ>c» ճիշդ տառադարձութեամբ), «Սկայ այլ» – «երկնային հրեշտակ» բովանդակութեամբ:
Ռուսերի եւ միջին Ասիական ժողովուրդների մօտ «Սկայ»-ը այլ խմբագրումով դարձել է «Սկիֆ», ապա եւ «Սկայթ» («Սկօյթ» հնչիւնով)` որից էլ պատմական «Սկիւթ»-ները, հիւսիսային Անգլիոյ լեռնաբնակ Սկոթ-Շոտլանդացիները, երբ յաւելուած «թ» տառն ունի «թիւ» իմաստը՝ որպէս «մարմին», ուստի «Սկայթ»-«Սկօյթ»-«Սկիւթ»-ը լինում է «երկնային հսկայ մարմին»:
Սկայորդիների երկրային առաջին բնակավայրը եղել է «Սկիւդիսես»-«Խաղտեաց»103 լեռնաշղթան՝ Բարձր Հայքում: Դրանից էլ բխում է Հայոց Հրաչեայ Սկայորդի նահապետի ծագումնաբանութիւնը:
Տես՝ Պատկեր «8»:
[1]Մ. Աբեղեան, նոյն, էջ 57, ծանօթագրութիւն:
[1]Մ. Խորենացի, նոյն, Բ. ը.:
[1]Ըստ այնմ՝ «նախարար» կամ «տէր» պէտք է կոչուի ազգային ժողովի «պատգամաւոր»-ը,
այլապէս «երեսփոխան»-ը կամ առաւել ճիշդ՝ «ծերակուտական»-ը: Մինչդեռ «մինիստր»-ը կը
համապատասխանի «իշխան»-ին կամ «իշխանաւոր»-ին՝ որն էլ պետութեան գործադիր
մարմնի ներկայացուցիչն է: «Նախարարներ»-ի շարքին յայտնուել են Աբելի ու Կայենի
սերունդները (Աբեղեանք եւ Գաբեղեանք)՝ որովհետեւ իրենց հերթին ջրհեղեղից յետոյ
արարուած մարդկային նոր տեսակների ուսուցիչներն են դարձել, յատկապէս Աբեղեանները:
[1]Ի հարկէ չի բացառւում պարսից Սասանեան-Աժդահակեան արքաների ճնշումը:
[1]«Ի» տառի խորհուրդն է:
[1]Ներկայիս «Կարապ»-ից՝ որից էլ մեր սուրբ Կարապ-պետը:
[1]Ինչպէս «Աղիւն-լեւոնը՝ «առիւծ»:
[1]Մայր աստուածուհի «Մաատ»-ը, եւ «Հորոս»-«Հուռոս»-ը:
[1]«Ատլաս», էջ 6, 3-2 հորիզոնականների եւ գ-դ ուղղահայեացների միջեւ:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/42157