Մովսէս Նաճարեան – Շապուհ, Bishop, Ապիս, Եպիսկոպոս, բարբառային «ուշէփ»-«վիշապ»= քահանայ» եւ «Յովսէփ»
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
17.Շապուհ, Bishop, Ապիս, Եպիսկոպոս, բարբառային «ուշէփ»-«վիշապ»= քահանայ» եւ «Յովսէփ» (Տես նաեւ՝ «Իշբուինի»)
Պարսկաստանի Սասանեան119 հարստութեան հիմնադիր Արտաշիրի որդին՝ երկրորդ գահակալը, հայ մատենագրութեան մէջ կոչուել է Շապուհ, մինչդեռ պարսից մօտ նրա անունը հնչում է Շապուր:
Շապուհ-Շապուր զանազանութիւնը մեզ համար առեղծուած էր այնքան ժամանակ՝ մինչեւ պարզեցինք սկզբնապատճառը, ու յայտնաբերեցինք անուան ծագումն ու իմաստաբանութիւնը:
Շապուհի պարսկական տարբերակի արձանագրութեան տառադարձութիւնն է «Śhpwhr»120, որի մէջ համապատասխան ձայնաւորները տեղադրելով՝ կը ստանանք «Shahapohour», ինչը հայերէնով տալիս է «Շահապոյ հուր» կազմութիւնը: Բայց առաջին «h»-ի տակ մի կէտ է դրուել՝ այն զանազանելով յաջորդ սովորական «հ»-ից: Այդ երկուսի տարբերութիւնը այն է՝ որ առաջինը պէտք է տառադարձել հայերէնի «յ»-ին: Հետեւաբար «Shaḥapohour»-ը հայերէնով լինում է «Շայապոյ հուր»:
Ըստ մեզ, «շայ-ապոյ-հուր»-ի «շայ»-ը ծագել է «վիշայ»-ից, ուստի բառի բունը եղել է «վիշայ-ապոյ-հուր», ամփոփ՝ «վիշապոյ հուր», «վիշապի զաւակ» իմաստով121:
Մեր լեզուաբանական ենթադրութիւնը ամրապնդուեց՝
1.Շապուհ արքային խորհրդանշող բարձրաքանդակի նկարագրութեամբ, ինչը մեզ տրամադրեց յարգարժան ճարտարապետ Աշօտ Գրիգորեանը (Աշօտ Հայկազուն), ուր կանգնած հսկայ ձկան կամ վիշապի բացուած երախի միջից դուրս է ելնում Շապուհ արքան:
2.«Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» բառարանը «Շահապետ» բառի դիմաց գրել է.
«Ի վիշապի կերպարանս կամ ի նհանգի իմն»:
Այստեղ արդէն մեր ենթադրութիւնը ամրապնդւում է, թէ «շահ» ձեւով ներկայացուած «շայ»-ը՝ ամփոփ ձեւն է «վիշայ»-ի, ուստի եւ «շայապետ»-ը՝ «վիշայա+պետ» է, «վիշապապետ» է:
Սրանք փաստացի ապացոյցներ են, որ Շապուհն ու ընդհանրապէս Սասանեանները Վիշապազուն են եղել, ու պետական յեղաշրջում կատարելով վերականգնել են Մարական Աժդահակի սերունդների իշխանութիւնը՝ այս անգամ Պարսկաստանում, որից յետոյ էլ դաւադրաբար սպաննել տալով Հայոց Խոսրով Պարթեւ արքային՝ Հայաստանն էլ ենթարկել են իրենց, թէկուզեւ առժամայն: Վիշապազունները այդպիսով կարողացել են վրէժ լուծել Աքեմէնեաններից եւ Հայոց Տիգրան Երուանդեանից՝ մօտաւորապէս 800 տարիներ ետք:
Այսքանով չի աւարտուել Զեւսի հետեւորդ Աժդահակեան Վիշապազունների122 աղետալի գործունէութիւնը123 Հայաստանում: Գործադիր իշխանութիւնը կործանելուց յետոյ՝ նրանք կարողացել են քայքայել ու ապա ձեռք դնել հոգեւոր իշխանութեան վրայ, եղբայրասպան Անակի որդի Գրիգորի ձեռքով, այն էլ չարաշահելով Յիսուսի վարդապետութիւնը: Ահա թէ ինչո՞ւ է նա շարունակել քարուքանդ անել մեր մշակոյթի եւ գիտութեան կենտրոնները, ոչնչացրել է իր ձեռքի տակ ընկած բոլոր տաճարները, մեհեաններն ու բագինները՝ մեհենագրերով ու մատեաններով հանդերձ, երբ մինչ այդ եղել է գործող միջազգային եւ համամարդկային մի սուրբ օրէնք՝ ըստ որի.
1.Ուրիշի սրբութիւնները կարելի էր սեփականացնել,
2.Թաղել հողի տակ,
3.Հին կամ ուրացուած սրբութիւնները կարելի չէր ոչնչացնել՝ այլ մի-միայն թաղել, ինչպէս վարուեց Քրիստոսի ժամանակակից Հայոց Աբգար Արշակունի թագաւորը, առաջին եւ իսկական քրիստոնեայ տիրակալը:
Մենք մեզ իրաւունք չէինք տայ այսպիսի եզրակացութեամբ հանդէս գալու՝ եթէ չնկատէինք, որ Յիսուս Քրիստոսից բաւական յետոյ ձեւաւորուած քրիստոնէական համակարգի սանդղակի եպիսկոպոսը կամ bishop-ը ծագում է նոյն «վիշապ»-ից:
Քանզի յուն. «եպիսկոպ»-ը բաղադրուած է «ե+պիսկ+ոպ» արմատներից, ուր «ե»-ն նշանակում է «մարմնաւորող», իսկ «պիսկ»-ը լատինական «piscas»-«ձուկ» կենդանակերպն է՝ իր զոյգ ձկներով:
Սակայն «եպիսկոպոս» անուան մէջ «Piscas»-«Ձուկ»-ը պահպանելով հանդերձ՝ այն փոխարինել են «Կետ»-վիշապ»-ը ներկայացնող խոյր-խորհրդանիշով: Տես՝ Պատկեր «10» եւ «11»: Սա ահաւոր աչքակապութիւն է, աճպարարութիւն: Բայց անգլերէնի bishop-ը հաստատում է, որ եպիսկոպոսը ո՛չ թէ Ձուկ կենդանակերպի իմաստակիրն է՝ այլ Կետ համաստեղութեան:
Հետեւաբար «եպիսկոպոս»-ը «մարմնաւորողն է երկնային Կետ վիշապի»:
Քանզի Հռովմի Պապի եւ ընդհանրապէս կաթոլիկ թէ հայոց երկեղեցու եպիսկոպոսների գլխին դրուող երկսայրի խոյրն ունի վիշապ-ձուկի բացուած երախի պատկերը, ինչպիսին նկարագրուեց Շապուհի ծագումը խորհրդանշող բարձրաքանդակի վրայ:
Ձկան տարազով Օհաննէսը
Եպիսկոպոսական խոյր
Եգիպտական Օսիրիս աստուծոյ գլխին նոյնպէս կայ այդպիսի մի խոյր՝ սակայն մի տարբերակիչ առանձնայատկութեամբ: Այնտեղ վերեւ ուղղուած սեպաձեւ երկու վերջոյթների արանքից դուրս է եկել «անգղ»-ը՝ ցոյց տալով, որ նա Անգեղ տան ներկայացուցիչներից է, հրեշտակ է՝ բայց ո՛չ նեղ իմաստով վիշապազուն:
Իսկ «վիշապ»-ի բարբառային տարբերակները125 (Մուշ եւ Ջուղայ՝ «յուշապ», Երեւան՝ «ուշապ», Համշէն եւ Նոր Նախիջեւան՝ «ուշաբ», Գորիս, Ղարաբաղ՝ «օ՛շափ»)՝ մատնում են «Ուսէփ»-«Յովսէփ» անուան ծագումն ու իմաստաբանութիւնը՝ որպէս «վիշապ»:
Պարսկաստանի Սասանեան շրջանի գրաւոր աղբիւրները պարզում են մի երեւոյթ, որը սասանեանների ինքնութիւնը երկրորդող կողմնակի մի փաստարկ է: Նրանք այսօրուայ աժդահակազունների (յուդայականների) մեծամասնութեան նման՝ «ր»-երը ո՛չ միայն հնչել են «լ», այլեւ՝ արձանագրել են «լ», այսպէս.-
Պարթեւական «hrkpty – hargbed»-ը (հայ. «հարկպետ») սասանեան շրջանի (միջին) պարսկերէնով աւանդուել է թէ՛ «hlgwpt» («հալկոպետ»), թէ՛ «hrgwp(t)» («հարկոպետ») ու «harguft»126:
Նոյնպիսի օրինակ է «Իբերիա» անուան տառադարձութիւնը:
«Իբերիա»-ն պարթեւերէնով գրուել է wyršn (կարդալ «վըրացն» կամ «վիրոցն»): Յունարէնով գրուել է (Ի Վերիաս):
Այն պիտի համապատասխանի հայերէնի «Վիրք»-ին՝ որ հոլովման ժամանակ լինում է «Ի վիրոց» կամ «Ի վրաց», որից էլ «Վրացի»-ն:
Սակայն սասանեան (միջին) պարսկերէնով «Իբերիա»-ն գրուել է wlwc’(n), ուր «լ»-ով է փոխարինուել պարթեւների, յոյների եւ հայոց «ր»-ն («wlwc’n»-ը առաջացել է «վիրոցն» ձեւի աղաւաղումից):
Այլեւ յիշենք Շահնամէում հանդէս եկող Աքեմենեան Պարսկաստանին հարկատու Քաբուլ քաղաք-պետութեան թագաւոր Զուհակ-Սահակի127 մասին, որի խառնածին սերունդներն էլ դարձել են Սասանեան հարստութեան հիմնադիրները:
Յիշենք նաեւ Քաբուլ քաղաքից ոչ շատ հեռու «Մարաղանդ»-«Maryland»- «Սամարղանդ»-ը:
Լուսահոգի Հովիկ Ներսիսեանի երկերի ժողովածուի մէջ կարդում ենք.
«590 թվին Պարսկաստանի պատանի թագավոր Խոսրովը եւ իր արքայական զորքերը Մծբինի մոտ ապստամբ Բահրամե Չուբինի անակնկալ հարձակմանը չկարողացան դիմադրել: Արդյունքում դրանք ցրվեցին, իսկ Խոսրովը հազիվ կարողացավ երեսուն թիկնապահներով փախչել, տանելով իր հետ հարեմը: Բահրամ Չուբինը իրեն թագավոր հայտարարեց»128 :
Նոյն ժողովածուից իմանում ենք, որ այնուհետեւ Սասանեան գահընկեց Խոսրովը դիմել է Բիւզանդիոնի (իբր հայազգի) կայսր Մորիկին, որ իրեն օգնութիւն ցուցաբերի իր գահը վերականգնելու համար, խոստանալով նրան տալ Պասրկաստանին ենթակայ Հայաստանի ու Վրաստանի մեծ մասը, Սիրիայի հիւսիսային մասերը, եւայլն: Մորիկ կայսրը հարմար նկատելով իր օգնութեան դիմաց տրուելիք փոխարժէքը՝ հրամայել է Հայաստանի Բիւզանդական սպարապետ Հովհան պատրիկին ու Սիրիայի սպարապետ Ներսեսին՝ անցնել սահմանը եւ Խոսրովին տանել ու վերահաստատել Տիզբոնի գահի վրայ:
Իր դէմ շարժուող բանակները տեսնելով՝ պարսից նորապսակ թագաւորը փորձել է համոզելով չէզոքացնել հայերին, եւ մի նամակ է գրել Մուշեղ Մամիկոնեանին՝ որ այդ օրերին հայ նախարարների մէջ ամենից շատ յարգուածն է եղել, որպէսզի ան հայկական զօրամասերը հեռացնելով բիւզանդական բանակից՝ միացնի իրեն, փոխարէնը նրան խոստանալով վերականգնել Հայոց թագաւորութիւնը՝ պատմական հնագոյն սահմաններում129:
Այդ առիթով Պարսիկ Բահրամ Չուբինը շեշտել է՝ «Չմոռանա՛լ թէ ինչ են եղել Սասանեանները (եւ ո՛չ թէ Պարսիկները ընդհանուր առմամբ- Մ.Ն.) հայերի համար, թէ նրանք ինչպէս են սպաննել հայ ազգութեան իդեալը…»:
Ապա Հ. Ներսիսեանը շարունակում է. «Այստեղ պետք է խոստովանել, որ Բահրամ Չուբինի դիմումը հայ նախարարներին հիմնված էր իրական հանգամանքների վրա, եւ նա կատարյալ իրավունք ուներ ասելու, թե հայերին ջնջելու համար Սասանյանների հետ միացել են եւ Բյուզանդական կայսրերը»:
Մենք պիտի ասէինք «Հայերին բնաջնջելու համար»՝ ինչը մինչեւ այսօր հետեւողականօրէն շարունակւում է տարբեր դիմակների տակ:
———————————
[1Հայր Ղեւոնդ Ալիշանը գրում է. «Աւելորդ համարիմ այս առասպելաց առասպելները քննել, վասն
զի ասոնք հին Պարսից եւ Հայոց հաւատքն չէին՝ այլ Սասանեանց»: «Հին հաւատք», Գլուխ Թ.,
էջ 286:
[1]Էդուարդ Խուրշուդեան, «Հայաստանը եւ Սասանեան Իրանը», Ալմա-Աթա, 2003թ., ռուսերէն:
[1]«Շայ» արմատը մատենագրութեան մէջ օգտագործուել է «շայեկան» ձեւում, ինչը «շահեկան»-ը
չէ, այլ՝ «վիշայ+եկան» հիմքն ունի, եւ ձեռք է բերել «վերեւից եկան» կամ «վերեւից ուղարկուած»
իմաստը:
[1]Կամբիզ կոչուած Կամբիւսոսը Եգիպտոսում յայտարարել ու արձանագրել է, որ սպաննել է
Ապիս Ցուլին:
Խօսքը վերաբերւում է Աժդահակի սպաննութեան՝ Տիգրան Երուանդեանի եւ Կիւրոսի կողմից:
Տես՝ Բ. Վան-դէր-Վարդեն, «Աստղաբաշխութեան Ծնունդը», ռուս. լեզուով, Մոսկուայ 1991, էջ
50-51:
[1]Այդ ժամանակ արդէն Շապուհի դրածոները 28 տարի շարունակ քարուքանդ են արել մեր
հաւատքի եւ մշակոյթի օջախները՝ նախքան Տրդատ Մեծի գահակալումն ու քրիստոնէութեան
պետականացումը, եւ աւերը շարունակել է վիշապախառնածին Պարթեւ Գրիգոր
«լուսաւորիչ»-ը:
[1]«Pisc»-ի «pis»-ը անգլ. «fish»-ձուկն է՝ հայ. «վիշ»-ը, «c»-ն փոխարինել է հայ. «ք» յոգնակերտ
մասնիկին, իսկ «ոպ»-ը հայ. «ապ»-ն է,անգլ. «up»-ը:
[1]Հ. Աճառեան, «Հայերեն Արմատական Բառարան», Երեւ. համալս. հրատ., Երեւան, 1977:
[1]Էդ. Խուրշուդեան, նոյն:
[1]«Սահակ»-«Զուհակ» անունը ծագում է գրաբարեան «ի զոհ ակ»-ից: Սա մեզ յուշեց լուսահոգի
Արմէնակ Տէրտէրեանը: Քանզի Սուրբ Գիրքն աւանդում է՝ որ Աբրահամը Իսահակին («ի+զոհ+
ակ»-ին=«զոհ տրուելիք ակ»-ին) տարել է Եհովային զոհ մատուցելու համար:
[1]Մէջբերումը Փավստոս Բիւզանդից, տես՝ Հ. Ներսիսեան, «Հայագիտական
Ուսումնասիրութիւններ», Երեւան, Հեղինակային Հրատարակութիւն, 2011թ., էջ 280-281:
[1]Արժի լրիւ ծանօթանալ այդ նամակին, Հ. Ներսիսեան, նոյն, էջ 282-ից 284-ը:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am