ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԱՐՑԱԽԻՑ
15 ՕԳՈՍՏՈՍ 2019 – /gov-wa.info/
Արքեպիսկոպոս Մակարիոսի կառավարության դեմ կազմակերպված ռազմական հեղաշրջումն ու դրան հետեւած թուրքական զորքերի ներխուժումը Կիպրոս եւ նրա մի հատվածի բռնազավթումը 1974 թվականին՝ մի դավադրության միասնական շղթայի օղակներ են: Եկել է այն քանդելու ժամանակը:
Ուրեմն, այսպես. Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության գաղափարական ժառանգորդ, բոլոր նախկին կայսրությունների նման, ձգտում է վերստեղծել իր երբեմնի հզորությունն ու աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը աշխարհում:
Նրա նպատակը “Մեծ Թուրանն” է, եւ Կիպրոսը խոչընդոտներից մեկն է այդ “մեծ նպատակի” ճանապարհին: 30 հազարանոց թուրքական բանակի ափհանումը կղզու հյուսիսային հատվածում եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության հռչակումը Հունաստանի՝ որպես հավանական ռազմական հակառակորդի գլոբալ թուլացման համապարփակ ծրագրի մի մասն է, թեկուզեւ Եվրոպան որպես ամբողջական միավոր եւս Թուրքիայի կողմից ընկալվում է որպես հավանական թշնամի:
Եւ այդ բռնազավթումը կրճատեց Հունաստանի տարածական օպերատիվ-ռազմավարական մանեւրի հնարավորությունները պաշտպանության հարավային առափնյա գծի ամբողջ երկայնքով եւ շրջափակման մեջ առավ երկրի զինված ուժերը հարավային ռազմավարական ուղղության վրա: Կիպրոսի գրավումը ամբողջացրեց Սինայից մինչեւ սիրիա-թուրքական սահման ձգվող նոր ռազմաճակատի գիծը եւ հնդեվրոպական քաղաքակրթության եւ քրիստոնյա աշխարհի եւս մեկ օջախի ծրագրվելիք ոչնչացման նախադրյալներ ստեղծեց:
Ահա թե ինչու խիստ կարեւոր է պարզել, թե քաղաքական ինչ ուժեր հանկարծ հայտնվեցին Թուրքիայի Հանրապետության թիկունքում եւ նախորդ դարի յոթանասունական թվականներին նույնիսկ դրդեցին դրան օտար պետության տարածքի բռնազավթմանը, երբ ամբողջ աշխարհը կարծես բաժանված էր երկու համաշխարհային գերտերությունների՝ ԽՍՀՄ եւ ԱՄՆ միջեւ: Պատասխանը՝ այդ երկու երկրի համաձայնությունը, առաջին պահին անհավանական է թվում, քանի որ ԱՄՆ-ի համար Հունաստանը եւ Թուրքիան զինակիցներ են, ՆԱՏՈ-յի՝ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ: ԽՍՀՄ համար երկու երկիրն էլ հավասարազոր հակառակորդ էին՝ քաղաքական, տնտեսական եւ գաղափարախոսական դրույթներով:
Այնինչ Հունաստանը, որպես ուղղափառությամբ եւ եվրասիականության իռացիոնալ մենթալիտետով ոգեւորված անտիկ մշակույթի խորհրդանիշ, չէր կարող ԱՄՆ-ի թիրախը չդառնալ, երբ՝ Քենեդու սպանության եւ կոսմոպոլիտների պետության գլուխ անցնելուց հետո եւ ազդեցության կտրուկ աճի հետեւանքով այն բարոյագաղափարական էության զգալի հետաճ ապրեց:
Եւ Թուրքիայի Հանրապետությունը՝ այդ պատմական մեծ հանցագործը, որ կազմակերպեց եւ իրականացրեց մարդկության հնագույն քաղաքակրթություններ ստեղծած հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը, իր բնույթով մոտ է ԱՄՆ-ին, որոնք նույնպես կայացան բնիկների ցեղասպանությունն իրականացնելով եւ, Թուրքիայի նման, երբեք վեհ արարիչ ազդակներ չեն ունեցել:
Եւ ահա թե ինչու այդ երկու հանցագործ պետությունը կապող շղթան իրականում շատ ավելի ամուր է, քան թվում է: Այդ կապը՝ երկու երկրի բուն էությունն է. սրանք դժվար թե երբեւէ խոստովանեն իրենց կամ իրենց ընկերոջ կատարած հանցագործությունները: Դա թույլ չեն տա կոսմոպոլիտիզմի գլոբալ ուժերը, որ զուրկ են բարոյականությունից եւ երկու պետությունն էլ ամուր պահում են իրենց գրկում:
Եւ սեփական քաղաքակրթական պատմություն եւ բարոյական արժեքներ ունեցող Հունաստանը խորթ է կոսմոպոլիտներին, ի տարբերություն իր շահին հետամուտ Թուրքիայի, որ պատրաստակամ է կատարելու իրեն ձեռնտու ցանկացած գործարք: Արյան հոտը, որ կարող է եւ պատրաստ թափել “Մեծ Թուրանը” Եվրասիայի դաշտերում եւ կտրել, ինչպես Միջնադարում, Հնդեվրոպական եւ Արաբական աշխարհների մշակութային, առեւտրական ու տնտեսական կապերը՝ ահա այն խայծը, որով այդքան վարպետորեն են գրգռում Թուրքիային ԱՄՆ-ն ու նրանց տերերը: Թուրքիան նորից պատրաստ է ցանկացած ոճրագործության՝ հանուն այդ արյունոտ երազանքի իրականացմանը:
Նույն կոսմոպոլիտ մայրն է անցած դարի սկզբին լույս աշխարհ բերել եւ՜ երիտթուրքերին, եւ՜ բոլշեւիկներին: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրենց ստեղծման պահին երկու ուժն էլ նույն մոր կաթն էին ծծում: Ռուսաստանը տարբեր թյուրքական նորագոյացությունների հետ շռայլորեն կիսվեց իր, եւ ոչ միայն իր, տարածքով: Նրանց համար ստեղծվեցին այբուբեններ, վիպերգեր, նրանց վերագրվեցին Միջնադարի բանաստեղծներն ու մտածողները, սրբապղծորեն կեղծվեց պատմությունը, կառուցվեցին արդյունաբերական հսկաներ եւ ոռոգվեցին ապատարները, հերկվեց խոպանը եւ որոնվեց նավթը: Ավելին, ազգամիջյան եւ միջկրոնական ամուսնությունների հաշվին թյուրք ժողովրդների կենսագենետիկ կայունացում էր կատարվում:
Եւ թվարկած փաստերից շատերն իրոք ԽՍՀՄ կողմից դրական քաղաքակրթական ներդրում էին այն շրջանում, երբ նահանջեց տրոցկիզմը՝ կոսմոպոլիտիզմի ռուսական կերպարանքը: Ուրիշ բան, որ այն հերթական անգամ իշխանության եկավ 60-ական թթ, ինչի աղաղակող ապացույցներն են հետեւյալ փաստերը.
1. Ա. Գրոմիկոյի կողմից Թուրքիայի հետ կնքված Մոսկովյան պայմանագրի երկարացման ստորագրությունը 1965 թ.: Դրան նախորդող եւ հաջորդող շրջաններում «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթերը մոլեռանդորեն խարազանում էին «հայկական նացիոնալիզմը», իսկ իրավապաշտպան ջերմեռանդ մարմինները այլոց հանցագործությունները հայերին էին վերագրում:
2. Ա. Գրոմիկոյի՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթման համաձայնությունը 1974 թ.: Դրանից առաջ եւ հետո «Պրավդան» եւ «Իզվեստիան» կատաղի հակահունական քարոզչություն էին անում:
3. 1985-ին Ա. Գրոմիկոն ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի նիստին անձամբ կուսակցության գերագույն քարտուղարի պաշտոնի համար առաջարկեց Մ. Գորբաչեւի թեկնածությունը: Այստեղ գործի դրվեցին արդեն բոլոր լրատվամիջոցները:
Այսպիսով, զոհաբերելով Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի ժողովրդների շահերը, հնարավոր դարձավ անցնելու գլխավոր զոհաբերությանը՝ ԽՍՀՄ ոչնչացմանը: Եթե փորձագետների մեծ մասը ԽՍՀՄ ոչնչացումը բացատրում է բացառապես ֆինանսատնտեսական գործոններով, ապա վաղուց պետք է հասկանալ, որ իրականում խոսքը աշխարհաքաղաքական հարթակում քսանամյա հետեւողական դավաճանության մասին է: Հռոմը դավաճաններին չի վարձատրում, եւ հույների ու հայերի ազգային շահերը զոհաբերած Խորհրդային Միությունն ինքը կոսմոպոլիտիզմի նույն քայքայիչ ուժի զոհը դարձավ:
Եւ սակայն դեռ ամեն ինչ կորած չէ: Կիպրոսի ազատագրման համար շարունակվող հույների (ինչպես նաեւ հայերի՝ Արցախում) պայքարը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ արդարության համար ժողովրդների պայքարը անխուսափելիորեն հաղթանակ է բերելու: Մոտ է այն օրը, երբ Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի՝ նույնն է՝ «Ցնծության ձոներգի» ներքո նիհրող Եվրամիության տարածքի մի մասի, սրբապիղծ բռնազավթումը վերանալու է: Այն ժամանակ հերոսներ ծնող ազգերը՝ հույները, հայերը, սերբերը եւ մյուս ազնիվ ցեղերը, կհասնեն արդարության: Կլինի դա մինչեւ ԵԽ քանդվելը կամ դրանից հետո՝ գիտե Պատմությունը: Այն ունի իր տրաբանությունը, որն անսխալ է եւ անհերքելի:
Էդուարդ Պոլատիդիս
Հայասաստանի եւ Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության, «Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպության նախագահ,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
15 օգօստոսի 2019 թ.
gov-wa.info/?p=3665&lang=hy