Գյումրի/Կումայրի/Լենինական/Ալեքսանդրապոլ քաղաքի բնակչությունը 1831-1931 թթ. և խորհրդային շրջանում

Գյումրի/Կումայրի/Լենինական/Ալեքսանդրապոլ քաղաքի բնակչությունը 1831-1931 թթ. և խորհրդային շրջանում

18 ՕԳՈՍՏՈՍ 2019 –

Գյումրի/Կումայրի/Լենինական/Ալեքսանդրապոլը 1831-1931 թվականների ընթացքում եղել է Հայաստանի, ավելի ճիշտ՝ Ախուրյանից և Արաքսից ձախ ընկնող Հայաստանի, ամենամեծ կամ մեծությամբ երկրորդ քաղաքը:

Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Մինչև 1840 թվականը բնակավայրը կրել է Կումայրի/Գյումրի անունը, 1840-ից մինչև 1924-ը՝ Ալեքսանդրապոլ, 1924-ից մինչև 1990-ը՝ Լենինական, 1990-ից մինչև 1992-ը՝ Կումայրի, 1992-ից հետո՝ Գյումրի:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է քաղաքի բնակչության թվաքանակը և որոշ դեպքերում՝ ազգային կազմը, ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922 և 1931 թվականների:

1873-ից մինչև 1922 թվականը Ալեքսանդրապոլը եղել է Հայաստանի ամենամեծ բնակավայրը: Ավելին, եթե նշյալ ժամանակահատվածում Երևանի բնակչության զգալի տոկոսը կազմել են մուսուլմանները, ապա Գյումրիում բնակչության ճնշող մեծամասնությունը կազմել են հայ լուսավորչականներն ու կաթոլիկները:

Ահա Գյումրի/Ալեքսանդրապոլ/Լենինականի բնակչությունը ըստ մարդահամարների տվյալների.

1831 թվական – 3.444 հոգի, որից հայ՝ 3.194, իսլամ՝ 250

1873 թվական – 19.976 հոգի, որից 19.129՝ հայ, 604՝ թաթար, 243՝ այլ

1886 թվական – 24. 230 հոգի, որից 22.921՝ հայ, 881՝ թաթար, 428՝ այլ

1897 թվական – 30.616 հոգի, որից 21.763՝ հայ լուսավորչական և հայ կաթոլիկ, 5.408՝ ուղղափառ, այդ թվում՝ ռուս, ուկրաինացի, 2.182՝ այլ, 1.263՝ իսլամ

1908 թվական – 32.901 հոգի

1914 թվական – 51.316 հոգի

1916 թվական – 51.874 հոգի

1919 թվական – 51.000 հոգի

1922 թվական – 44.656 հոգի, որից 43.658՝ հայ, 951՝ այլ, 47՝ թուրքո-թաթար

1926 թվական – 42.313 հոգի, որից 37.520՝ հայ, 1.883՝ ուկրաինացի, 1.746՝ ռուս, 610՝ լեհ, 126՝ հրեա, 109՝ հույն, 54՝ թուրք, 44՝ վրացի, 39՝ եզդի, 182՝ այլ

1931 թվական – 53.075 հոգի, որից 50.483՝ հայ, 2.063՝ ռուս, 116՝ թուրքական խումբ, 77՝ հույն, 46՝ քուրդ/եզդի, 8՝ ասորի, 282՝ այլ

Այս մարդահամարի տվյալներից ամենից հավաստին 1897-ի Համառուսական և 1926-ի ԽՍՀՄ առաջին մարդահամարի թվերն են:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Լենինականի բնակչությունը եղել է.

1926 թվական – 42.313 հոգի, որից 37.520՝ հայ, 1.883՝ ուկրաինացի, 1.746՝ ռուս, 610՝ լեհ, 126՝ հրեա, 109՝ հույն, 54՝ թուրք, 44՝ վրացի, 39՝ եզդի, 182՝ այլ,

1939 թվական – 67 700 հոգի,

1959 թվական – 108 400 հոգի,

1970 թվական – 164 966 հոգի,

1979 թվական – 207 000 հոգի,

1988 թվական – մոտ 238 000 հոգի, Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի նախօրեին,

1989 թվական – 122 587 հոգի:

2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Գյումրիի մշտական բնակչությունը եղել է 150,917, առկա բնակչությունը՝ 140,318 հոգի:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Գյումրիի մշտական բնակչությունը եղել է 121,976, առկա բնակչությունը՝ 114,420 հոգի:

Ոչ պաշտոնական տվյալներով, այսօր՝ 2019 թվականին, Գյումրիի առկա բնակչությունը 100 հազարից պակաս է:

Լուսանկարը՝ Արմեն Հակոբյանի, 17 օգոստոս, 2019թ., ԱՆԻ հիմնադրամ

aniarc.am/2019/08/18/gyumri-alexandrapol-leninakan-population-1831-1931-korkotian/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail