Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները հեռացվել են պաշտոնից

Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները հեռացվել են պաշտոնից

19 ՕԳՈՍՏՈՍ 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ԹՈՒՐՔԻԱ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Օգոստոսի 19-ին Թուրքիայում պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովորդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։

Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Օզգյոքչեի նկատմամբ՝ 7։ Առաջադրված մեղադրանքները հիմնականում առնչվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» և «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» հետ։

Թուրքական աղբյուրը նշում է, որ ոստիկանությունը շրջապատել է վերոնշյալ քաղաքների քաղաքապետարանի շենքերը։ Առայժմ հայտնի չէ քաղաքապետները ձերբակալված են, թե ոչ։

Աղբյուր` Bianet

ermenihaber.am/am/news/2019/08/19/Վան-Դիարբեքիր-Մարդին/162189

Facebooktwitterredditpinterestlinkedinmail