09 նոյեմբեր 2015
Իրան-Եւրոմիութիւն խորհրդարանական յարաբերութիւնների խմբի նախագահը Սիրիայի ճգնաժամի կարգաւորման ընթացքի մասին ասել է. «Սիրիայի ճգնաժամը կարգաւորելու հարցով անհրաժեշտ է տարածաշրջանում ճանաչել ահաբեկչական խմբաւորումների հովանաւորներին, ապա իրազեկ դառնալ Սիրիայի ժողովրդի կամքին՝ կապւած իրենց երկրի քաղաքական ապագայի վերաբերեալ»:
«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Եւրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եւրոխորհրդարանի հետ Իրանի խորհրդարանական յարաբերութիւնների խմբի նախագահ Քազեմ Ջալալիի միջեւ կայացած աշխատանքային նիստի ընթացքում, Քազեմ Ջալալին խօսելով տարածաշրջանի, ի մասնաւորի՝ Սիրիայի իրավիճակի մասին, ասել է.
«Տարածաշրջանի կարգավիճակը պահանջում է իւրայատուկ եւ արդարացի վերահասութիւն, յաւելելով՝ «Միջազգային ու տարածաշրջանային միջազգային բեմում ազդեցիկ Իրան-Եւրոմիութիւն համագործակցութիւնները կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանի ճգնաժամերի կարգաւորման հարցով»:
Իրան-Եւրոմիութիւն խորհրդարանական յարաբերութիւնների խմբի նախագահը Սիրիայի ճգնաժամի կարգաւորման ընթացքի մասին ասել է. «Սիրիայի ճգնաժամը կարգաւորելու հարցով անհրաժեշտ է տարածաշրջանում ճանաչել ահաբեկչական խմբաւորումների հովանաւորներին, ապա իրազեկ դառնալ Սիրիայի ժողովրդի կամքին՝ կապւած իրենց երկրի քաղաքական ապագայի վերաբերեալ»:
Հանդիպմանը, որին ներկայ էին նաեւ Իսլամական խորհրդարանի դիւանի անդամ Ահմադ Ռեզա Դասթղէյբը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, նաեւ ասորիների ու հրեաների պատգամաւորներ՝ Իւնաթան Բէթ Քոլիան եւ Սիամաք Մորէ Սեդեղը ու մի շարք այլ պատգամաւորներ, դոկտ. Կարէն Խանլարեանը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հարցին, ասել է. «Յուսանք, որ Արեւմուտքի ընդունած որոշումների արդիւնքում, Իրաքի ու Սիրիայի հայութիւնը չեն մատնւի նախկին Ցեղասպանութիւնների զոհերի ճակատագրին»: Ասորիների պատգամաւոր Բէթ Քոլիան եւս նշել է. «Յուսանք, որ Արեւմուտքը Իրանը տեսնի հէնց այնպէս՝ ինչպէս, որ այն գոյութիւն ունի»:
http://alikonline.ir/