Նուպար Օզանյանի դագաղը օդ բարձրացրին կին մարտիկները – Հայաստանում նշվեց նահատակման մեկ տարին/տեսանյութ

Նուպար Օզանյանի դագաղը օդ բարձրացրին կին մարտիկները. Հայաստանում նշվեց նահատակման մեկ տարին/տեսանյութ

30 08 2018 –

Հերոսները չեն մեռնում, նրանք ապրում են իրենց կատարած գործերով, որոնցով մխիթարվում են նաև հարազատներն ու ընկերները:

Ինքնատիպ ու մարդապաշտ հայը` Նուպար Օզանյանը զոհվել է 2017 թվականին Իսլամական պետության դեմ մղվող Էր Ռաքքայի ճակատամարտի ժամանակ:Նուպար Օզանյանը ռազմական գործիչ էր, ով իր ներդրումն ունեցավ նաև ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում հայորդու հոգու հանգստության համար պատարագ տրվեց: Ներկա էին` կինը, որդին, հարգանքի տուրք մատուցելու համար Հայաստան ժամանած սփյուռքահայ ընկերները, հայաստանաբնակ ընկերները…

Նուպար Օզանյանի մահվան օրը հարգվեց նաև սեղանի շուրջ, որտեղ ընկերները կիսվեցին հուշերով: Ներկայացվեց նաև Նուպար Օզանյանին նվիրված ֆիլմը:

Պահեստազորի գնդապետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից-ընկեր Վոլոդյա Ավետիսյանը կարևորեց նման միջոցառումների դերը հայ մարդու ներկայի և ապագայի ինքնորոշման հարցում:

Նուպար Օզանյանի կինը հուզված էր, բայց հպարտ…

Նշենք, որ Նուպար Օզանյանի հուղարկավորությունը կատարվել է Սիրիայում,հզոր հրամանատարի դագաղը ձեռքերի վրա են պահել կին-պայքարողները:

Մանրամասները` տեսանյութում:

Պատրաստեցին` Լուսին Ղազարյանը և Արայիկ Գրիգորյանը:

https://youtu.be/k-r-AjjCxkI //

newsarlur.wordpress.com/2018/08/30/1-3/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail