ԱՄՆ անկախությունից ի վեր մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի շուրջ անվտանգության ռեգիոնալ միջավայրի ձեւավորման հարցում

ԱՄՆ անկախությունից ի վեր մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի շուրջ անվտանգության ռեգիոնալ միջավայրի ձեւավորման հարցում

Հայաստան-ԱՄՆ դաշինք. ինչ կատարվեց Սերժ Սարգսյանի այցից հետո

28.08.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԱՄՆ անկախությունից ի վեր մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի շուրջ անվտանգության ռեգիոնալ միջավայրի ձեւավորման հարցում, Երեւանում տեղի ունեցած դիվանագիտական հավաքի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, կարեւորելով հայ-ամերիկյան հարաբերությունն ու մեկնարկած ռազմավարական երկխոսության ձեւաչափը:

Երեւանում հավաքվել էին Հայաստանի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաները, արտաքին քաղաքական առաջիկա ուղեգիծը քննարկելու եւ համակարգելու համար:

Ասել, որ ԱՄՆ հետ հարաբերությունը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական ոչ միայն առաջնահերթություն, այլ թերես գերակայություն, կնշանակի թերեւս չասել ոչինչ: Պատասխանը կամ բացատրությունը տվել է հենց արտգործնախարարը: Հայաստանի նախորդ իշխանությունն էլ շեշտադրել է Նահանգների դերը մեր անվտանգության միջավայրի հարցում:

Միեւնույն ժամանակ, խոսքը ոչ միայն պարզապես դերի, այլ խոշոր հաշվով առանցքային նշանակության գործոնի մասին է, հատկապես հաշվի առնելով այն համաշխարհային վերափոխումների շրջափուլը, որում գտնվում է միջազգային անվտանգության համակարգը, այդ թվում կովկասյան ռեգիոնում:

Կովկասի անվտանգության համակարգը գործնականում ճգնաժամի մեջ է հայկական զինուժի արցախյան հաղթանակից ի վեր: Բանն այն է, որ այդ հաղթանակը ապամոնտաժել է անվտանգության նախկին համակարգը, որը խարսխված էր առավելապես ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանության վրա, ձեավորելով նորը:

Միաժամանակ, սակայն, ձեւավորված չէ Հայաստանի կազմավորած նոր համակարգն իր ամբողջության մեջ: Գործնականում, Կովկասի անվտանգությունը պահում է Հայաստանը, թեեւ կա օրինակ տպավորություն, որ ռեգիոնալ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Ապրիլի պատերազմը վկայեց, որ դա այդպես չէ: Եվ խոսքն ամենեւին Ռուսաստանի չարամիտ ու նենգ քաղաքականության մասին չէ: Խնդիրներն այստեղ բավական խորն են, եւ Ռուսաստանը վերջին տասնամյակում հայտնվել է թուրք-ադրբեջանական լուրջ ծուղակում եւ գործնականում անվտանգության թուրքական կցորդի դերում:

Ռուսաստանի դերը գտնվում է Հայաստանի ձեռքին, որքան էլ տարօրինակ չհնչի այդ հանգամանքը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն էլ կատարի իր դերը: Իսկ այդ հարցում բանալին ԱՄՆ ձեռքին է, որովհետեւ միայնակ՝ Հայաստանն անկարող է գործել ռեգիոնալ ներկայիս միջավայրում եւ լիարժեք իրականացնել իր խնդիրները. 25 տարի Հայաստանը թուլացրել են տարբեր ուղղություններով, ընդ որում թե իշխանական, թե ընդդիմադիր, եւ թե անգամ որոշ քաղաքացիական խողովակներով:

Վերելքի համար Հայաստանին անհրաժեշտ է մի կողմից համահայկական կոնսոլիդացիա, բայց մյուս կողմից նաեւ դաշնակցային ուժեղ աջակցություն, այդ բառի ռազմա-քաղաքական, ոչ միայն ռազմա-տեխնիկական իմաստով:

Գործնականում, դեռեւս ապրիլի պատերազմից առաջ ԱՄՆ սկսել է Հայաստանին դաշնակցային աջակցության նոր ալիքը՝ երկրորդը անկախության եւ պատերազմի շրջափուլից հետո: Պատերազմի քայլն էլ ըստ երեւույթին թուրքական հարվածն էր Հայաստան-ԱՄՆ դե ֆակտո դաշինքին: 2015-ի մայիսին Վաշինգտոնում Սերժ Սարգսյանին ԱՄՆ վարչակազմի «բազեների» մակարդակով ընդունելությունից հետո թերեւս պարզ դարձավ, որ պահը բաց թողնելու պարագայում դաշինքը կարող է բավական բյուրեղանալ եւ կանխարգելել պատերազմը առնվազն միջնաժամկետ հեռանկարում:

Ապրիլից հետո ԱՄՆ կախեց Վիեննայի օրակարգը, որը, չնայած տրանսֆորմացնելու, սառեցնելու, լղոզելու եւ նենգափոխելու փորձերին, շարունակում է մնալ գործընթացի գլխին կախված, ինչի մասին պարզորոշ վկայեց 2019-ի հունիսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ռուսաստանը քաղաքական առումով սկսել է ավելի ու ավելի քիչ դիմադրել հայ-ամերիկյան դե ֆակտո դաշինքին, մի կողմից իր խնդիրների եւ թուլացման, մյուս կողմից քաղաքական որոշումների կայացման որոշակի շրջանակում ՌԴ համար փաստացի այդ դաշինքի փրկօղակ լինելու գիտակցման առումով, չնայած նկատելի է Ռուսաստանի ներսում թուրք-ադրբեջանական լոբբինգի ազդեցությամբ շրջանակների համառ դիմադրությունն ու թիրախավորումը:

Առանձնահատկությունն ու նրբերանգն այն է, որ ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ առանց ֆորմալության բարդույթների, անգամ մի շարք հարցերում տարակույսների եւ իրողությունների վերագնահատման խնդիրների պարագայում: Առանց հին կայսրություններին բնորոշ ֆորմալության բարդույթի քաղաքականությունը բնորոշ է ամերիկյան համեմատաբար երիտասարդ գեոքաղաքականությանը, որի շրջանակում չի դրվում հայ-ռուսական դաշնակցային ֆորմալ հարաբերությունը կասկածի տակ դնելու խնդիր:

Այդ հանգամանքը հայ-ամերիկյան դե ֆակտո դաշնակցության երաշխիքն է, որն էլ իր հերթին Կովկասում ՌԴ դերի պահպանման երաշխիքն է:

Իսկ ինչ ազդեցություն է ունենալու հայ-ամերիկյան հարաբերության վրա Ամուլսարի հարցը, որի առիթով պարբերական հետաքրքրություն են հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանները:

lragir.am/2019/08/28/470499/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail