Արամ Առաջին կաթողիկոսը երգում է «Հայե´ր, միացե՛ք» երգը
15.06.2019 – ԱՐՑԱԽ:
Համացանցում տարածվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի մասնակցությամբ «Հայե´ր, միացե´ք» հայտնի երգի հոլովակը: Վեհափառը երգել է 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին Բեյրութի հայ երեխաների մասնակցությամբ միջոցառման ժամանակ:
«Հայե´ր, միացե´ք» երգը Գուսան Հայկազունը գրել է 1988-ին՝ Արցախյան շարժման ժամանակ: Առաջին անգամ այն կատարվել է 1988-ի մայիսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում՝ հանրահավաքին, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ, բռունցքները վեր պարզած, պահանջել են Արցախի վերամիացում Հայաստանին:
Հետագայում Գուսան Հայկազունն ասել է, որ «Հայե´ր, միացե´ք»-ն իր առաջին երգն է եղել, որով փորձել է ոգևորել Արցախյան շարժման մասնակիցներին ու հայ հանրությանը:
shantnews.am/news/view/401658.html?