Ղարսի բերդը լքած երեք հայ զինվորներին՝ մահապատիժ․ 24 հոկտեմբերի, 1920թ

Ղարսի բերդը լքած երեք հայ զինվորներին՝ մահապատիժ․ 24 հոկտեմբերի, 1920թ

04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԵՐ:

1920 թվականի հոկտեմբերի վերջին թուրք քեմալականները Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, գրավեցին Հայաստանի հին մայրաքաղաքներից Կարսը: Քեմալականները նախ գրավեցին Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը, Արդահանի հայկական մասը (Արդահանի մյուս հատվածը Վրաստանի կազմում էր), իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կարսը: Հետագա մի քանի օրերի և շաբաթների ընթացքում թուրքական զորքերը գրավեցին նաև Իգդիրը, Անին, Ալեքսանդրապոլը՝ Գյումրին: Այսպես, Հայաստանը վեց շաբաթների ընթացքում՝ բոլշևիկ-քեմալականների հարվածների տակ, կորցրեց շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Ներքո հրապարակումը տեղ է գտել Ալեքսանդրապոլում 1919-1920թթ․ լույս տեսած «Շիրակի աշխատավոր» թերթում, 1920թ․ հոկտեմբերի 29-ի համարում։

ԱՆԻ կենտրոն

Ալեքսանդրապոլի զինվորա-դաշտային դատարանի վճռով մահվան են դատապարտվել Ղարսի պահակ գումարտակի դասալիք զինվորներ Դանիել Ավագյանը, Սմբատ Քալաշյանը և Մկրտիչ Խաչատրյանը, որոնք դավաճանելով հայրենիքին և արատավորելով հայ զինվորի պատիվը, փախել էին Ղարսի բերդից։

Հոկտեմբերի 24-ին վճիռը գործադրված է և այդ երեքն էլ գնդակահարված են։

Զինվորական ատյանից կեղծ վկայականներ ձեռք բերող և զինվորական ծառայությունից փոխուստ տվող Լևոն Սարգսյանը և Ալեքսան Տեր-Ներսիսյանը դատապարտվել են 10 տարվա տաժանակիր աշխատանքների։ Դատարանը միջնորդել է սրանց պատիժը փոխարինել առաջավոր դիրքեր ուղարկելով։

«Շիրակի աշխատավոր», օրգան ՀՅԴ Շիրակի Կենտրոնական կոմիտեի, ուրբաթ, 29 հոկտեմբեր, թիվ 76

aniarc.am/2019/09/04/kars-shiraki-ashkhatavor-october-29-1920/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail