Բեյրութում Թուրքիայի դեսպանին կանչել են Լիբանանի ԱԳՆ
Բեյրութում Թուրքիայի դեսպանին կանչել են Լիբանանի ԱԳՆ
04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Լիբանանի անկախության տոնի առիթով այդ երկրի նախագահ Միշել Աունի սեպտեմբերի մեկին արած գրառումը լարվածության պատճառ է դարձել Անկարայի ու Բեյրութի միջև: Օսմանյան կասրության վերաբերյալ ևս հիշատակումներ պարունակող գրառումը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում տարբեր մակարդակներով Լիբանանի նախագահի հասցեին հնչող սուր քննադատությունների տեսքով:
Թուրքական կողմի կոշտ հռետորաբանությունը անհանգստացրել է լիբանանյան կողմին, ինչի համար Բեյրութում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը կանչվել է Լիբանանի ԱԳՆ:
ԱԳՆ-ում Թուրքիայի դեսպանին բողոք են հայտնել Օսմանյան շրջանի վերաբերյալ նախագահ Աունի խոսքերին թուրքական կողմի արձագանքի հետ կապված: Լիբանի ԱԳՆ-ում թուրք դեսպանին ակնարկել են, որ եթե Թուրքիան չուղղի իր սխալը, դրանից կարող են տուժել 2 երկրների հարաբերությունները:
«Սխալ ընկալումը կանխելու, 2 երկրների միջև առկա շատ լավ հարաբերությունները պահպանելու և դրանց փչանալուց խուսափելու նպատակով թուրքական կողմից ուղիղ խոսքով պահանջել ենք ուղղել սխալը»,- թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ ասել է Լիբանանի ԱԳՆ-ի քաղաքական ու հյուպատոսական գործերի դեպարտամենտի ղեկավար Հադի Հուրին:
Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ գրել էր.
«Առաջին աշխարհամարտի տարիներին լիբանանցիների նկատմամբ օսմանցիների կիրառած պետական ահաբեկչությունը, հարստահարությունները, ինչպես նաև սովի մատնելու քաղաքականությունը հարյուր հազարավոր զոհերի պատճառ դարձան։ Առաջին աշխարհամարտի ավարտով և օսմանցիների պարտությամբ, ինչպես նաև ֆրանսիական ազդեցության տարածմամբ մեր պատմության մեջ սկսվեց նոր դարաշրջան»։
Աղբյուր` ermenihaber