«Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պատասխանատուները

«Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պատասխանատուները

04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ««//parliament-wa.info//»»

2019 թ․ սեպտեմբերի 4-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պատասխանատուները, որոնք պատասխանեցին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանի բարձրացրած հարցերին։

«Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են`

1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը,

2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության(Հայաստան) Մշակույթի նախարար Յուլիա Գյուլոյանը,

3) Պրոֆեսոր, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտաշես Միքայլեյանը,

4) Պրոֆեսոր, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի(Խորհրդարանի) պատգամավոր, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Միջազգային անկախ իրավական- փորձագիտական կենտրոնի ցեղասպանության հետեւանքով հասցված նյութական եւ ոչ նյութական կորուստների վերականգման եւ փոխհատուցման հարցերով ղեկավար՝ Մարտիկ Գասպարյանը:

Քննարկման թեմաները․

1. ՄԱԿ-ին ուղղված թվով 4-րդ «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի սահմանազատման մասին» դիմումնագրի վերաբերյալ։ (Տիգրան Փաշաբեզյան)

2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրէ Ազուլէին ուղղված Բաց նամակի մասին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանի Բաքվում անցկացման անընդունելիության փաստի վերաբերյալ։ (Յուլիա Գյուլոյան)

3. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հնագույն քաղաքների» 2-րդ վեհաժողովում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մասնակցության եւ աշխատանքների արդյունքների մասին: (Արտաշես Միքայելյան, Մարտիկ Գասպարյան)

Հաղորդումը հեռարձակվեց Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել«ՆոյյանՏապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Ուղիղ եթերից հետո բանախոսների ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։

Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

parliament-wa.info/hy/archives/11145

Facebooktwitterredditpinterestlinkedinmail