Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Քեշաբյանի հանկարծակի մահվան կապակցությամբ

Լուսանկար՝ Վլադիմիր Քեշաբյանի անձնական արխիվից

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Քեշաբյանի հանկարծակի մահվան կապակցությամբ

11 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – //parliament-wa.info//

Լուսանկար՝ Վլադիմիր Քեշաբյանի անձնական արխիվից

2019 թվականի սեպտեմբերի 10-ին հիվանդությունից հետո վախճանվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Աբխազիայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ Վլադիմիր Քեշաբյանը։

Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ որդի, նա իր նշանակալից ներդրումն է ունեցել Աբխազիայի առաջին հայկական «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու կառուցման գործում, Գագրա քաղաքում: 2017 թվականին հայ համայնքը նրան վստահեց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու Խաչքավորի պատվավոր պարտականությունը:

14 տարի աշխատել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում,

նախ՝ Աբխազիայում, հետո Աֆրիկայում՝ Կոնգո եւ Հարավսլավիայում՝ Կոսովո:

Վլադիմիր Քեշաբյանը համշենահայության այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Համշեն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր որդուն եւ դստերը, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական հայը եւ քաղաքացին։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կողմից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները եւ այս դժվարին պահին նաեւ զորակցությունը Վլադիմիր Քեշաբյանի ընտանիքին ու հարազատներին։

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

11․09․2019 թ․

parliament-wa.info/hy/archives/11294

Facebooktwitterredditpinterestlinkedinmail