Դավութօղլուն տեսել է Թուրքիայի իշխող կուսակցության ներսում առկա կոլափսը և միակը չէ

«Դավութօղլուն տեսել է Թուրքիայի իշխող կուսակցության ներսում առկա կոլափսը և միակը չէ, որ դուրս է գալիս կուսակցությունից». թուրք ընդդիմադիր գործիչ

16 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ԳԼԽԱՒՈՐ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Յըլդըրըմ Քայան, մեկնաբանելով իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դուրս գալու հանգամանքը, հայտարարել է, որ նա միակը չէ, գրում է Artigercek.com-ը:

«Ահմեթ Դավութօղլուն միակը չէ, որ դուրս է գալիս իշխող կուսակցությունից. տարբեր նահանգներում բազմաթիվ մարդիկ դուրս են գալիս այդ կուսակցությունից, քանի որ լուծումներ չեն տեսնում: Ահմեթ Դավութօղլուն տեսել է այդ կոլափսը»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը հայտարարել էր իշխող կուսակցությունից դուրս գալու մասին: Նա քննադատելով Էրդողանի կուսակցությունում առկա արժեքները` նշել էր. «Ցուցանակներն անցողիկ են, մնայուն են մեր կյանքը և պայքարն իմաստալից դարձնող արժեքները: Եվ կուսակցություններն իմաստ են կրում այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այս արժեքներին: Մենք շարունակելու ենք մնալ այս արժեքների պաշտպանն ու խոսնակը»:

www.tert.am/am/news/2019/09/14/davutoglu-t/3093725

akunq.net/am/?p=68360

Facebooktwitterredditpinterestlinkedinmail