Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա
14 Սեպտեմբերի 2019, Աշխարհ:
Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով Ստամբուլում կալանավորվել է 223 սպա: Այս մասին գրում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Ստամբուլի դատախազության՝ կալանավորման որոշման հիման վրա կալանավորված սպաներից 100-ը` ցամաքային, 32-ը` ռազմածովային, 41-ը ռազմաօդային զորքերից են, 46-ը ժանդարմերիայից և 4-ը ծովափի անվտանգությունը պահպանող ստորաբաժանումներից են:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
yerkir.am/news/view/182830.html