Դիարբեքիրի հայկական աղբյուրը 200 տարի է՝ անդադար հոսում է
17 Սեպտեմբերի 2019 – Տարածաշրջան – ԷՐԿԻՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:
Դիարբեքիրի Հազրո շրջանում գտնվող Չիթլիբահչե գյուղում հայերի կողմից 200 տարի առաջ կառուցված աղբյուրը շարունակում է հոսել: Ցեղասպանության զոհ դարձած և արտաքսված հայերից մնացած կանգուն պատմական հուշարձաններից է այս աղբյուրը, որը կառուցվել է 1802 թվականին: Շուրջ 200 տարի անդադար հոսող այս աղբյուրից գյուղացիները և՛ ջուր են խմում, և՛ օգտագործում դաշտերը ոռոգելու համար. հաղորդում է yeniyasamgazetesi1.com կայքը:
«Մոտ 200 տարի է՝ այն շարունակում է հոսել: Երբ գյուղում երաշտի պատճառով գետերը ցամաքում են, այս աղբյուրը շարունակում է հոսել: Աղբյուրը հայերն են կառուցել: 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ մեր գյուղում գտնվող հայերն էլ են կոտորվել: Գյուղի հետևի մասում գտնվող դաշտերում բոլորը սպանվել են: Հիմա ոչ մի հայ չի մնացել»,- նշել է գյուղի բնակիչներից՝ 58-ամյա Շահաբեթթին Դաշլըքը:
www.yerkir.am/news/view/182954.html?
akunq.net/am/?p=68395