«Թուրքիան հետընթաց է ապրում. ներկայիս իշխանությունները բանակը քարուքանդ են արել». Քեմալ Քըլըչդարօղլու
17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ԹՈՒՐՔԻԱ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Թուրքիայի խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, հայտարարել է, որ Թուրքիայում տնտեսական վիճակը վատ է:
«Ամեն տանը գործազուրկ կա: 17 տարվա ընթացքում պետք է թռիչք տեղի ունենար, բայց հետընթաց է տեղի ունենում»,- ասել է նա:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդն իշխանությունների՝ բանակի ոլորտում վարած քաղաքականության վերաբերյալ նշել է, որ բանակը «քարուքանդ են արել»:
«Այս երկրում գլխավոր շտաբի պետին որպես ահաբեկիչ կալանավորում են, հետո ազատ արձակում: Պետության զենքի գործարանը վաճառվում է Քաթարին, մասնավորեցվում է: ԱՄՆ-ում մի նավահանգիստ վաճառվեց սաուդցիներին, բոլորն իրար խառնվեցին, իսկ այստեղ զենքի գործարան է վաճառվում»,- նշել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններին քննադատության էր ենթարկել Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները` հայտարարելով, որ 17 տարի միանձնյա իշխանություն հանդիսացող Արդարություն և զարգացում կուսակցությունը երկիրը վատ է կառավարել:
https://www.tert.am/am/news/2019/09/17/tr/3095720
akunq.net/am/?p=68398