14 նոյեմբեր 2015
Փարիզում իրականացված սպանդի կապակցությամբ
Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները խորապես ցավակցում են ֆրանսիացիներին, Ֆրանսիայի ժողովրդին ու զոհերի հարազատներին: Միաժամանակ վստահեցնում, որ այս ծանր ու դժվարին պահին նրանք Ձեր կողքին են:
Այս դեպքում ճիշտ չէ «Հարձակում Փարիզում» կամ «Փարիզի հարձակումը» ձեւակերպումը, որովհետեւ իրականում կատարվածը հանցագործություն ու ահաբեկչություն է ուղղված Փարիզի խաղաղ բնակչության դեմ:
Երեւում է, տեւական ժամանակ է, որ հանձնառու պետությունները չեն կարողանում ճշգրիտ ուղիներ ու միջոցներ գտնել աշխարհում տեղի ունեցող առկա մարտահրավերների հաղթահարման: Թվում է, եկել է ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու պահն ու ժամանակը:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
14.11.2015 թ.