Մովսես Գորգիսյան – 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ

1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ

1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշի ելույթը `ուղղված ՀՀՇ-ին

Մովսես Գորգիսյանը (1961 — 1990) առաջիններից էր, որ դուր եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխավանի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։

Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) հիմնել է Պարույր Հայրիկյանը 1987 թվականի սեպտեմբերին: Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր: ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը Խ.Մ. տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր:

Մովսես Գորգիսյան (Թերթ.am)

Մովսես Գորգիսյանի դերն անուրանալի է 80-ականների վերջին սկսած ազգային զարթոնքի վերածննդի և անկախության կերտման գործում։ Մովսեսն իսկական հերոս էր, իսկական մարտիկ՝ անընդհատ պայքարող, չհանդուրժող և արդարության ձգտող։ «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա» արտահայտությունը, որ դարձել են թևավոր խոսքեր, թերևս ամենալավն են բնորոշում նրան։
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։

1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։
1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։
1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։
1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև նա։ Մովսես Գորգիսյանը Թաղված է Ծիծեռնակաբերդում։

www.youtube.com/watch?v=b_dtUdIhrIU&fbclid=IwAR3PzRzWKdVE4exR_FXZHRHBXt0GF4QVappQiCfX7aPD8v5O9P-e-gBxiRw

Facebooktwitterredditpinterestlinkedinmail