Իսպանական El Periódico-ն հոդված է հրապարակել Արցախ տեղափոխված սիրիահայի մասին
01 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2019:
El Periódico-ի համար իր հոդվածում Ստամբուլում գործունեություն ծավալող իսպանացի լրագրող Ադրիա Ռոչա Կուտիլերը պատմում է սիրիահայ կոշկակար Նարսես Դեմիրճյանի պատմությունը, ով պատերազմը սկսվելուց մի քանի տարի առաջ թողել էր իր երկիրը Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունից։
««Ոչ, ես երբեք ոչ մի տեղից չեմ հեռացել», – ասում է այժմ Նարսեսը: «Ես ուղղակի տեղափոխվել եմ իմ երկրից իմ երկիր՝ Սիրիայից Հայաստան»: Այնուամենայնիվ, ի տարբերություն շատ սիրիահայերի, Նարսեսը որոշեց բնակություն հաստատել Ստեփանակերտում՝ դե ֆակտո, բայց դեռևս չճանաչված պետության մայրաքաղաքում:
artsakhpress.am/arm/news/114454/