Ամերիկյան հեռուստասերիալում պատկերվել է Թուրքիայի մասնատված քարտեզը (տեսանյութ)

Ամերիկյան հեռուստասերիալում պատկերվել է Թուրքիայի մասնատված քարտեզը (տեսանյութ)

02 Հոկտեմբեր 2019 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Լրտես» (SPY) անվամբ հեռուստասերիալը։

Հեռուստասերիալի դրվագներից մեկում նկատվել է քարտեզ, որտեղ Թուրքիայի տարածքը մասնատված է։ Աղբյուրը չի մանրամասնում, թե որ շրջաններն են Թուրքիայից առանձնացվել, բայց տեսանյութից երևում է, որ Թուրքիայից անջատված է երկրի հարավարևելյան հատվածը։

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ

Թուրքական աղբյուրը, «Netflix»-ին մեղադրելով հակաթուրքական դիրքորոշում ունենալու մեջ, հիշեցնում է, որ «13 պատվիրաններ» սերիալում նույնպես «Թուրքիան թիրախավորվել էր»։ Ի դեպ, այդ սերիալը ևս նկարահանվել էր Netflix-ի կողմից։ Սերիաներից մեկում պատկերված էին եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկաները, ու հերոսներից մեկը թուրքերին անվանել էր «բարբարոսներ և մարդասպաններ»։

Աղբյուր` Yeniakit

ermenihaber.am/am/news/2019/10/02/Թուրքիա-ԱՄՆ/165738

Facebooktwitterredditpinterestlinkedinmail