Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի / Խորհրդարանի / Պատգամաւորի Գրասենեակ

03 մայիս 2015

Quote of the Day by Սամվել Կարապետյան
ngar-samvel
Մոտ 10-12 տարի առաջ, երբ առաջին անգամ ծանոթացա արցախյան ազատամարտի վետերան (կամավոր Ֆրանսիայից) Արմենակ Աբրահամյանի հետ, ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ Արևմտյան Հայաստանի խնդիրներին առնչվող նրա գաղափարներն ու ծրագրերը համարյա ամբողջությամբ գրեթե երազային և ըստ այդմ անիրականանալի էին թվում ինձ: Այո, սիրելի Tir Aramyan չեմ թաքցնում, որ գրեթե քո ներկայիս կարծիքին եմ եղել (այն տարբերությամբ, որ ինձ թույլ չեմ տվել այդպես կտրուկ արտահայտվել, ինչպես որ վերևի մեկնաբանությանդ մեջ կարդացի):

Ինչևէ, տարիներ անցան:

Թե ի՞նչ ծավալի և հետևողականությամբ աշխատանքներ է իրականացրել Ա. Աբրահամյանն իր համախոհներով ես չեմ, որ կարող եմ թվարկել, միայն ցանկանում եմ փաստել, որ այսօրվա դրությամբԱրցախի հանրապետությունը անհամեմատ ավելի վատ է ներկայացված (շատ առումներով պարզապես բացակա է) օրինակ` Միավորված ազգերի կազմակերպությունում:

Երևակայեք թեկուզ մի բան. աշխարհիս մեծ ու փոքր ճանաչված պետությունների շարքում ՄԱԿ-ի տարբեր ժողովներին ի թիվս չճանաչված այլ երկրների մասնակցում է նաև Արևմտյան Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, ընդ որում հիմնավոր և ջախջախիչ պատասխաններով հակազդելով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների ամեն առիթով բարձրացվող վայնասուններին: Անձամբ իմ վստահությունս մարդկանց կամ կազմակերպությունների նկատմամբ ձևավորվում է միմիայն կատարած աշխատանքի հիմքով, իսկ Արմենակ Աբրահամյանի նախագահությամբ գործող Արևմտյան Հայաստանի կառավարության տարիների գործունեությունն իմ մեջ միմիայն բազմապատկել է դժվարությամբ շահված վստահությունը: Վերջում հայրենակիցներիս կխնդրեի, որ հեգնելու փոխարեն փորձենք ծանոթանալ կատարված աշխատանքի թեկուզ մի փոքր մասին…:

Գրությանս կցում եմ լուսանկար, երբ ՄԱԿ-ի խորհրդաժողովներից մեկի ժամանակ Ա. Աբրահամյանը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի հայերի, որպես երկրամասի բնիկ ժողովուրդի իրավունքները..

Facebooktwitterredditpinterestlinkedinmail