Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ
2019/10/16 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, կրկին հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է.«Մարդու իրավունքների միջազգային կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զանգվածային մահապատիժները հանդիսանում են լուրջ իրավախախտումներ և կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն։ Թուրքիան՝ իբրև պետություն, կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից իրականացվող իրավախախտումների համար»։
ՄԱԿ-ն օրինակ է բերել սոցցանցերում տարածված բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են քուրդ կին քաղաքական գործիչ Հևրին Հալեֆի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» անդամների սպանություններին և հավելել, որ զանգվածային պատժիչ գործողությունների շուրջ տեղեկություններ է հավաքում:
https://www.armtimes.com
akunq.net/am/?p=68929