«Իշխանությունը հարձակվում է աջ ու ձախ, որպեսզի թաքցնի ծանր ճշմարտությունը». Կարո Փայլան

«Իշխանությունը հարձակվում է աջ ու ձախ, որպեսզի թաքցնի ծանր ճշմարտությունը». Կարո Փայլան

2019/10/16 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում գործազրկության խնդրին: Իր ֆեյսբուքյան էջում Փայլանը մասնավորապես գրել է, որ գործազրկության մակարդակը հասել է 13,9%-ի:

«Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է ռեկորդային 27,1% ցուցանիշի: 8 միլիոն քաղաքացի գործազուրկ է: Դա նշանակում է, որ ամեն տանը կա գոնե 1 գործազուրկ: Իշխանությունն աջ ու ձախ հարձակումներ է գործում, որպեսզի թաքցնի ծանր ճշմարտությունը: Եկեք վերջ տանք պատերազմին: Եկեք մեր ռեսուրսները ծախսենք գործազրկության խնդիրը լուծելու վրա»,-գրել է նա:

Կարո Փայլանը դեմ է արտահայտվել Սիրիայում թուրքական ռազմական գործողություններին՝ իշխանությանը մեղադրելով պատերազմ սկսելու համար:

https://www.tert.am/am/news/2019/10/16/karo-paylan/3118586

akunq.net/am/?p=68926

Facebooktwitterredditpinterestlinkedinmail