ԱՄՆ-ը չի պատրաստվում այլևս հանդուրժել Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Մայք Փենս
2019/10/15 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մոտ ժամանակներս կուղևորվի Մերձավոր Արևելք՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժման հետ. հայտնում է AP-ն:
Ըստ Փենսի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հեռախոսով խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրան կոչ արել անմիջապես դադարեցնել սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները: Նա շեշտել է, որ նախագահը «շատ է մտահոգված տարածաշրջանում անկայունությամբ», նաև հերքել է, որ Թրամփը Թուրքիային ներխուժելու համար կանաչ լույս է տվել, երբ հայտարարել է զորքերը դուրս բերելու մասին:
«ԱՄՆ-ն ուղղակի չի պատրաստվում այլևս հանդուրժել Սիրիա Թուրքիայի ներխուժումը»,- պարզաբանել է Փենսը:
Հիշեցնենք, որ Թրամփը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ խոստանալով զրոյի հավասարացնել Թուրքիայի տնտեսությունը:
https://www.yerkir.am/news/view/184646.html
akunq.net/am/?p=68909