Մովսէս Նաճարեան – Նօյ նահապետ, Երկիր Նաիրի եւ Նպատական լեռներ
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
13.Նօյ նահապետ, Երկիր Նաիրի եւ Նպատական լեռներ
Ս.Գ.Հմայակյանը գրում է.
«Նաիրի անունը բազմիցս հիշատակվում է ասուրական աղբյուրներում, սկսած Թուկուլթի-Նինուրթա II-ի (մ.թ.ա. 1274-1245թթ.) ժամանակներից: Ասորեստանցիք ասելով “Նաիրի”, տարբեր ժամանակներում եւ տարբեր հանգամանքներում նկատի են առել տարբեր տարածք: Մ.թ.ա. 2-րդ հազ. վերջերին եւ 1-ին հազ. սկզբներին Նաիրի անվան տակ ասորեստանցիք միավորում էին իրենց երկրից հյուսիս ընկած տարբեր “թագավորությունները”, իրենց բազմաթիվ քաղաքներով հանդերձ [նկատի էր առնվում Կաշիարի – Տուր-Աբդինի – լեռներից հարավ-արևմուտք, մինչեւ Ուրմիա (Կապուտան) լճի հարավային շրջանները հարավ արևելքում, եւ մինչեւ Արեւմտյան Եփրատի վերին հոսանքները (երբեմն նաեւ Սեւ Ծովը) հյուսիսում, ընկած տարածքը]221:
Մ.թ.ա. IX դարում Ասորեստանից հյուսիս կազմավորվում են առանձին մեծ տերություններ, եւ հին Նաիրի հասկացության կողքին ի հայտ են գալիս Նաիրի անվան եւ այլ նշանակություններ. Նաիրի է անվանվում Խուբուշկիա երկիրը (տեղադրվում է Վանա լճից հարավ, Արեւելյան Տիգրիս (Բյուհտան) գետի ավազանում), որին զուգահեռ հիշատակվում է նաեւ ասուրական Նաիրի փոխարքայության մասին, Ամեդու (այժմ Դիարբեքիր) կենտրոնով: Ուրարտուի արքաները Նաիրի անունը հիշատակում են միայն աքադերէն լեզվով գրված իրենց արձանագրություններում, այս անվան տակ նկատի ունենալով Ուրարտուն:
Ասորեստանցիք, սակայն, Ուրարտուն համարում էին միայն մի մասը Նաիրիի (եթե նկատի չէր առնվում, իհարկե, Խուբուշկիան կամ Նաիրի փոխարքայությունը (թ. Ը. ԾպսՌՍՌՔՉՌսՌ, ծՈՌՐՌ – ձՐՈՐՑց, էջ 13-20)»]:
Մեկնաբանութիւն.-
Սոյն տուեալները գալիս են հաւաստելու, որ «Երկիր Նաիրին» ընդհանրական մի անուանում էր՝ տրուած հայկական լեռնաշխարհին եւ նրա անմիջական հարակից շրջաններին:
Թէ ինչո՞ւ է այդպէս, եւ ինչի՞ց է առաջացել անուանումը:
2005 թուականին «Վարդանանք» Հ.Կ.-ի եւ ՀՀ. Գիտ. Ակադ. պատմութեան ինստիտուտի համատեղ կազմակերպած գիտաժողովում մեր ելոյթով ներկայացրինք հայոց երկբարբառ ձայնաւորների հնչիւնային համակարգը, որտեղ ցոյց տուեցինք թէ իւրաքանչիւր երկբարբառ ունեցել է երկու հնչիւն՝ ինչպէս «աւ»-ը «ավ» եւ «օ», «իւ»-ը «իվ» եւ ֆր. «u» տառի հնչիւնով, «այ»-ը՝ նաեւ «օյ», ինչպէս «Արայ»-ն հնչում է նաեւ «Արօյ». եւայլն222:
Նոյն հիմքերը օգտագործելով՝ գտել ենք, որ վերեւում յիշատակուած Ասուրական, Ասորական եւ Ուրարտական սեպագիր արձանագրութիւններում տեղ գտած «Նաիրի» անունը պէտք է տառադարձել «Նայրի»՝ որտեղ «այ» երկբարբառը կարելի է հնչեցնել նաեւ «օյ» (գլխադիր թաւ նշանի բացակայութեան պարագայ):
Այսպիսով «Նաիրի-Նայրի»-ն «Նօյրի» կարդալով հասնում ենք Նօյ նահապետին, ապա եւ նրա ու նրա սերունդների ետջրհեղեղեան բնակտարածքին:
Սոյն հիմնաւորումներով էլ Խորենացու նշած «նաւակառոյց» նահապետի «Նոյ» ածական անունը պէտք չէ գրել «ո»-ով՝ այլ «Նօյ»:
Ինչո՞ւ:
Խօսենք օրինակով:
«Հաւ» բառից առաջացել է «հօր» հնչող «հաւր»-ը, որից էլ «հայր»-ը:
Նոյն սկզբունքով էլ «նաւ»-ը պիտի վերածուէր «նաւր»-«նօր»-ի (ապա եւ «նայր»-ի)՝ բայց ոչ «նոր»-ի, քանզի վերջինիս արմատը «նու» է:
«Նօր»-ը արական բնոյթի նորն է, իսկ «նոր»-ը՝ իգական, երբ գիտենք թէ «նուբար»-ը իգական անուն է եւ նշանակում է իգական բնոյթի նոր պտուղ:
«Նուբար»-ի արականը պիտի լինէր «Նօբար»: Հետեւաբար «Նորայր»-ը որպէս «նոր տղամարդ»՝ պիտի գրուէր «Նօրայր» ուղղագրութեամբ, բայց որպէս նորատի կնոջ (նու-ի) այր՝ «Նուրայր»223:
Ջրհեղեղեան նաւակառոյց նահապետի մակդիրը որպէս արական բնոյթի՝ պիտի առաջանար հենց «նաւ»-ից, ու դառնար «Նայ»՝ «Նօյ» հնչիւնով, որից էլ Նայրի-ն՝ (Նաւր+այրի) «Նօր-այրի» երկիրը, ունեցուածքը, կալուածը՝ երբ բառավերջում դրուած «ի»-ն ընդհանրապէս նշանակում է «ներոյժ-«պոտենցեալ», «ունեցուածք»:
Թէ ինչո՞ւ «Ն-այր»-ը կարող ենք կարդալ «Նօր Այր»: Բերենք հնագոյն մի օրինակ էլ:
Արմէն Դաւթեանը գրում է.
«Ներգալն անդրաշխարհ է գնում Էրրա անվամբ՝ իսկ այնտեղից գալիս է Ներգալ անվամբ, կարծես լինելով իր իսկ փոխարինողը»224:
Մեկնաբանութիւն.-
Այո, Էրրա-ն նորոգուելով-վերածնուելով՝ անուանուել է «Նօր+Էրրա+գալ» >Ներգալ:
Սա մենք պիտի տառադարձէինք՝
1.«Ն-էր-գալ» («Նոր էրրայի – դարաշրջանի – գալը»), կամ աւելի ստոյգ՝
2.«Ն-էր-կալ» («նոր էրրան – դարաշրջանը – կալողը», որ նոյն ինքն Ութն է, Նօյը)225:
Նոյն հիմքերով էլ Հայոց Միջագետքի Արարադ լեռան հիւսիսից արեւելք երկարող «Նպատական» լեռնաշղթայի անուանումը կարելի է հասկանալ՝
1.Նօյա-պատկան,
2. Նօյի տարածքը պատող ու պաշտպանող լեռնաշղթայ,
3.«նաւը պատող ու պաշտպանող լեռնաշղթայ», նաեւ՝
4.«նոր ապատ»-«նոր բնակավայր»-ի «ակ»-ը՝ այն շրջապատող լեռնաշղթան:
Այս անուանումը լեռնաշղթային տրուել է ջրհեղեղից յետոյ:
– – – – – – – – – – – – – – – –
[221]Ս. Գ. Հմայակեան, «Վանի Թագավորության Պետական Կրոնը», Հայաստանի ԳԱ հրտ. 1990, էջ 87-88, ծանօթագրութիւններ:
[222]Տե՛ս՝ Յօդուած «10»-ն, էջ 297:
[223]Ինչպէս ունենք «Նուրհան»-ը՝ «նորատի կնոջ ծննդաբերած առաջին զաւակը»:
[224]Արմեն Դաւթյանի յօդուածը՝ «Աստղապաշտության Դրսեւորումներ Հայասական Դիցարանում»:
[225]«Ներգալ» անունը այս օրերում կարդում են «Ներիգալ», որի մէջ «իգալ»-ը անգլ. «eagle»-«արծիւ»-ն է, լատ. «Aquilla» -ն՝ յառաջացած «անգղ»-«անգեղ»-ից, երբ հրեշտակների մի խումբ իր խորհրդանիշ «Անգղ»-ը փոխարինել է «Արծիւ»-ով, որն էլ առաջին հերթին եղել է Արծրունիների զինանշանը:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»