Վաղը Կ․Պոլսում կմեկնարկի Կեսարիայի թեմայով Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսը
2019/10/17 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Թուրքիայում գործող Հրանտ Դինք հիմնադրամը հոկտեմբերի 18-ին և 19-ին Կեսարիային նվիրված մի կոնֆերանս է նախաձեռնել, որը կրում է «Կայսերիի և շրջակա բնակավայրերի հասարակական, մշակութային և տնտեսական պատմությունը» խորագիրը։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված լուրը։
Աղբյուրի համաձայն՝ սույն միջազգային կոնֆերանսին բացման ելույթով հանդես կգա հայտնի թուրք պատմաբան Այհան Աքթարը։ Կոնֆերանսին զեկուցումներ կներկայացնեն Միքայել Նշանյանը, Սուավի Այդընը, Զաքարյա Միլդանօղլուն, Հիլմար Կայզերը և այլ գիտնականներ, որոնց ընդհանուր թիվը 22-ն է։
Կոնֆերանսը տեղի կունենա Կ․Պոլսո Անարատ Հղություն հայ կաթոլիկ եկեղեցու շենքում և ուղիղ եթերով կցուցադրվի Հրանտ Դինք հիմնադրամի կայքէջով և YouTube-ով։
Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են թուրքերենը և անգլերենը։
Հիշեցնենք, որ հիմնադրամը ցանկանում էր կոնֆերանսը կազմակերպել հենց Կեսարիայում, սակայն տեղի նահանգապետարանը արգելք հանդիսացավ դրան՝ նշելով, թե «նպատակահարմար չի գտնում դա»։
Կոնֆերանսի մանրամասն ծրագրին կարելի է ծանոթանալ Հրանտ Դինք հիմնադրամի պաշտոնական կայքէջում՝ Hrantdink.org։
http://www.agos.com.tr/tr/yazi/23075/kayseri-konferansi-basliyor
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
akunq.net/am/?p=68950