ԱՐՑԱԽԸ
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – Արցախ երկրանունը տառացի նշանակում է «արիների ցեղի երկիր, քաջերի զարմի երկիր»
– Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Հայերեն առաջին անունները, հատուկ թե հասարակ, աստվածաշնորհ էին և ըստ էության։ Դա այն ժամանակներում էր, երբ ՄԵՆՔ-ի գիտակցումը շատ ավելի ուժեղ էր ԵՍ-ի գիտակցումից։ Այդպիսի անունը զորության աղբյուր էր և առաքելության ճանապարհը ցույց տվող անմար կանթեղ։
Այդ անուններից որոշները մոռացել ենք, որոշների էլ իմաստներն ենք մոռացել, որոշների փոխարեն նոր ու արհեստածին անուններ ենք մոգոնել։ Նույնիսկ թույլ ենք տվել, որպեսզի ավազակաբարո թշնամիների հորդաները մտնեն Հայք ու շատ սրբազան անուններ փոխեն իրենց լեզվի։
Արցախ անունն այն նախնական աստվածաշնորհ անուններից է, որը թեև պահպանվել է, սակայն մոռացվել է անվան իմաստը։ Արցախ անվան առայժմ հնագույնը համարվող գրավոր վկայությունը գալիս է մ․թ․ա․ 8-րդ դարից և առնվազն 2700 տարվա հնություն ունի։ Արցախը վկան է Ասորեստանի ծագմանն ու կործանմանը, Հռոմի ծագմանն ու կործանմանը, ՍՍՀՄ ծագմանն ու կործանմանը։ Վստահաբար՝ կդառնա Թուրքիայի ու Ադրբեջանի կործանման վկան։
Ձեզ վերադարձնեմ Արցախ անվան իմաստը։ Այն կազմված է այր=«տղամարդ, արի, քաջ, կտրիճ» բառի մոռացված կանոնավոր հոլովման հոգնակի սեռական արց=«այրերի, արիների, քաջերի» ձևից (գրաբարում գործածվել է ոչ կանոնավոր «արանց» հոլովաձևը) և ախ, աղխ=«ցեղ, զարմ, ժողովուրդ» բառից։ Ուստի, Արցախ երկրանունը տառացի նշանակում է «արիների ցեղի երկիր, քաջերի զարմի երկիր»։ Եւ պատահական չէ, որ արցախցիները հազարավոր տարիներ պայքարել, կռվել են, միշտ հաղթել են ու պատվով պահպանել իրենց երկրի պատվավոր անունը։
Բոլոր խամաճիկներին ու խառնածիններին խորհուրդ եմ տալիս իրենց կեղտոտ մտքերն ու ձեռքերը հեռացնել Արցախից։ Ձեր պարտությունը կանխորոշված է։
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-facebook.com/photo.php?fbid=2615965948465853&set=a.254580444604427&type=3&theater