«ՀՅԴ պահեստազորային գումարտակը կատարելու է ԳՇ-ի առաջադրած խնդիրները». Արթուր Եղիազարյան

«ՀՅԴ պահեստազորային գումարտակը կատարելու է ԳՇ-ի առաջադրած խնդիրները». Արթուր Եղիազարյան

Հոկտեմբեր 17 2019 168.AM | Խորագիր – Քաղաքականություն:

Արթուր Եղիազարյան

Սխալ պատկերացումներ են, թե սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների օրերին Դաշնակցությունը գործել է անկախ, կամ իր սեփական զորավարժանքներն է անցկացրել: Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ նախկին անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ շեշտելով, որ Դաշնակցությունը ոչ թե մարտական ուժ է, այլ՝ մարտունակ:

«Դաշնակցականներից կազմված կամավորականների գումարտակը գործում էր ԳՇ-ի ենթակայության տակ: Այս գումարտակի գաղափարը ծնվեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ 90-ականների դաշնակցական կամավորականները և Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկները 2016-ի ապրիլյան գործողությունների օրերին մեկնեցին Արցախ և ստանձնեցին մարտական դիրքերի պաշտպանությունը, որտեղ իրենց հանդեպ Արցախի պետության կողմից վստահություն կար:

Եվ շուրջ երկու ամիս մարտական հերթապահություն իրականացրեցին՝ առանց այլ ստորաբաժանումների ազդեցության: Եվ դրանից հետո գաղափար առաջացավ նման գործողությունների ժամանակ ունենալ այդպիսի պահեստազորային գումարտակ: Եվ քանի որ զինկոմիսարիատները պահեստազորի դեպքում, չգիտես՝ ում կզորակոչեն, ում չեն զորակոչի, որոշվեց, որ դաշնակցական կամավորները և նրանց համակիրները նման խնդիրների դեպքում պատրաստ լինեն ու հանդես գան՝ որպես ստորաբաժանում: Ինչի՞ ստորաբաժանում, որովհետև շատ կարևոր է, երբ դու ճանաչում ես քո մարտական ընկերոջը:

Հիշեք նույն 90-ականներին Շուշիի գումարտակի փայլուն գործողությունները, որ նրանք երբեք զոհված ընկերոջ դիակ չեն թողել հակառակորդի տարածքում: Երկրորդ՝ ընկերները, մարդիկ, որոնք իրար հետ ճանապարհ են անցել, ցանկացան նույն ստորաբաժանման մեջ լինել, նույն կազմով: Դաշնակցությունը միշտ երազել է ունենալ ազգային պետակսն բանակ, ուստի Դաշնակցության մեջ չեն կարող մտածել՝ ունենալ Դաշնակցական բանակ: Երբ վերջնականապես ավարտվի պահեստազորային գումարտակի կազմավորումը, մենք ի սկզբանե ասել ենք, որ այն կատարելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից դրված խնդիրները։ Իսկ այս պահեստազորի վերջին զորահավաքի ժամանակ ոչ թե խնդիր է լուծվել, այլ՝ ԳՇ-ի կողմից գումարտակի ստուգատես է եղել»,- վստահեցրեց նա:

Մարիամ Պետրոսյան

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

168.am/2019/10/17/1190169.html?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail