Պուտինն ու Էրդողանը կատարե՞լ են Փաշինյանի խնդրանքը

Պուտինն ու Էրդողանը կատարե՞լ են Փաշինյանի խնդրանքը

24.10.2019 | Քաղաքականություն – ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան: «Աֆրինում Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից իրականացուող ռազմական գործողութեան վերաբերեալ: Իսկ ի՞նչ իրաւունքով են այդ զինուած ուժերը այնտեղ»

Ռուսաստանի ու Թուքիայի նախագահների հանդիպման արդյունքներով համաձայնություն է ձեռք բերվել, որով Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների գոտում ռուս-թուրքական համատեղ պարեկություն է իրականացվելու: Առանձին քննարկվել է Կամիշլի քաղաքի կարգավիճակը: Այնտեղ ռուս-թուրքական համատեղ պարեկություն չի լինելու: Ներկայում այդ քաղաքը սիրիական բանակի վերահսկողության տակ է:

Հիշեցնենք, որ Կամիշլի քաղաքում ապրում է 200 հազար մարդ, այդ թվում՝ 500 հայ ընտանիք: Կամիշլին Սիրիայի առավել հայաշատ քաղաքներից է: Այնտեղ ապրում են նաեւ ասորիներ ու քրդեր:

Ինչու՞ է ռուս-թուրքական պարեկությունը շրջանցել Կամիշլին: Հիշեցնենք, որ Կամիշլիի հայերը Թուրքիայի ներխուժումից անմիջապես հետո հայտարարեցին, որ մտադիր չեն լքել քաղաքը: Քաղաքի բնակիչ Խաչիկ Մելքոնյանը հոկտեմբերի 10-ին Սպուտնիկ Արմենիային ասել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում թուրքական ներխուժման գոտում բնակվող հայերի անվտանգությանը սպառնալիք չկա:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանում լսումներ են եղել Սիրիայի հայերի դրության վերաբերյալ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ ուշադրությունը կենտրոնացված է Կամիշլիի վրա: «Միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան, Կամիշլին է, որը մեր հիմնական ուշադրության կենտրոնում է։ Կամիշլիի հայերի եւ հոգեւոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ ունեն, եւ իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»,- ասել է ԱԱԽ քարտուղարը։

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիսում: Դրանից հետո Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Պուտինին էր դիմել Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար կարեւոր խնդրանքով եւ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին արագ արձագանքի համար:

Փաշինյանը Պուտինին խնդրե՞լ է թույլ չտալ թուրքական զորքի մուտքը Կամիշլի:

Վիլսոնի Իրավարար վճիռը․ նոյեմբեր 22, 1920

lragir.am/2019/10/24/487413/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail