Օգնություն Հրայր Թովմասյանին Եվրոպայից. առաջի՞նը, թե վերջինը

Օգնություն Հրայր Թովմասյանին Եվրոպայից. առաջի՞նը, թե վերջինը

23.10.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: «Աֆրինում Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից իրականացուող ռազմական գործողութեան վերաբերեալ: Իսկ ի՞նչ իրաւունքով են այդ զինուած ուժերը այնտեղ»

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան գրառումով աջակցել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, իշխանությանը կոչ անելով հարգել Սահմանադրությունն ու օրենքը եւ իշխանության փոխզսպման սկզբունքը:

Ժոզեֆ Դոլի թվիթերյան գրառումն անկասկած Հանրապետական կուսակցության աշխատանքի արդյունք է, որը ԵԺԿ անդամ է եւ դեռեւս իշխանության եղած տարիներից այդ կառույցի ղեկավարության հետ հաստատել է բավական սերտ կապեր:

Դա է թերեւս պատճառը, որ, օրինակ ՀՀԿ իշխանության շրջանում Դոլը, կամ նրա նախորդը կարծես թե բավարար նախանձախնդիր չէին ՀՀԿ-ին Սահմանադրություն եւ օրենք հարգելու կոչերի հարցում:

Մյուս կողմից, եվրոպացիները լավ են պատկերացնում, որ ՀՀԿ իշխանության շրջանում ժողովրդավար, սահմանադրական կարգի կոչերը հազիվ թե իմաստ ունենային, իսկ ահա թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ժողովրդավաական վարկն իսկապես թանկ կապիտալ է, քաղաքական եւ անգամ ռազմա-քաղաքական կապիտալ: Ու քանի որ Հայաստանի նոր իշխանությունն ինքն է այդ առումով բարձրացրել նշաձողերը, տրամաբանական է, որ այդ իշխանությունից էլ պետք է ակնկալվի շատ ավելին, քան ՀՀԿ իշխանությունից:

Կոնկրետ գործի վերաբերյալ որքանով է հիմնավոր Դոլի ակնկալիքը, այստեղ իհարկե հարցն այլ է եւ կարծիքները բնականաբար լինելու են ամենատարբեր, այդ թվում եւ ծայրահեղացված:

Այստեղ հետաքրքիր է, ԵԺԿ նախագահ Դոլի արձագանքը այդ իմաստով առաջի՞նն է եւ կլինեն նորե՞րը, թե՞ Դոլի արձագանքը առավելագույնն է, որ ստացվել է ՀՀԿ մոտ եւ չի հաջողվել համանման արձագանք ստանալ եվրոպական այլ, արդեն ավելի ազդեցիկ եւ պաշտոնական կառույցներից:

Միեւնույն ժամանակ, Դոլը Հրայր Թովմասյանի հարցում արտաքին աջակցության այդքան էլ առաջին օրինակը չէ: Առաջինն է գրեթե ուղիղ աջակցության իմաստով: Իսկ մինչ այդ, օրեր առաջ Թովմասյանի հյուրը եղել էր Հայաստանում Գերմանիայի դեսպանը, որը խոսել էր դեսպանատան եւ ՍԴ գործակցության մասին եւ ակնկալել շարունակություն:

Դեսպանն իհարկե տեղյակ էր ու պատկերացնում էր քաղաքական իրավիճակն ու դրանով պայմանավորված նրբությունները:

Ինչպիսի՞ն է ՍԴ նախագահ Թովմասյանի հարցում Հայաստանի իշխանության ու եվրոպացի գործընկերների հարաբերությունը, եւ ինչպիսին է դրա քաղաքական արժեքի եւ ՍԴ նախաահի պաշտոնանկության հարցի քաղաքական արժեքի հարաբերակցությունը պաշտոնական Երեւանի համար:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/10/23/487381/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail