Հակահայ հարձակումներ Ֆրանսիայում – ինչ է կատարվում – դա մարտահրավեր է Ֆրանսիային – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Հակահայ հարձակումներ Ֆրանսիայում. ինչ է կատարվում – դա մարտահրավեր է Ֆրանսիային – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

23.10.2019 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: «Աֆրինում Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից իրականացուող ռազմական գործողութեան վերաբերեալ: Իսկ ի՞նչ իրաւունքով են այդ զինուած ուժերը այնտեղ»

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը տեղեկություն է հաղորդել Սեւրում հայկական վարժարանի վրա հարձակման մասին: Այդ հարձակումը հատկապես աղաղակող է օրեր առաջ նաեւ ֆրանսահայ պարբերականի՝ Նուվել դ Արմենիի վրա հարձակման ֆոնին: Խմբագրությունը ենթարկվել էր հարձակման, ինչն առայժմ բացահայտված չէ: Խմբագրապետը ենթադրել էր, որ հարձակումը հավանաբար թուրքերի ձեռքի գործն է:

Եվ ահա, մի չբացահայտված հարձակման պայմաններում տեղի է ունենում երկրորդ հակահայ հարձակումը: Իրականում էթնիկ հողի վրա է տեղի ունեցողը, կա՞ փոխկապակցվածություն, թե ոչ, պետք է պարզի քննությունը, սակայն երկու հաջորդական դեպքերը իրապես անհանգստացնող են:

Ընդ որում, դրանք պետք է անհանգստացնող լինեն հատկապես Ֆրանսիայի իշխանության համար, եթե իհարկե պարզվի, որ Ֆրանսիան դիտարկվում է թուրքական խմբերի հակահայ հարձակումների «հարթակ»:

Այդ հանգամանքը հատկանշական է նաեւ այն իմաստով, որ ամիսներ առաջ էլ Ֆրանսիայում հակահայկականության այլ ալիք էր: Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ բարեկամության մի քանի դաշնագրեր, ու թեեւ այդ համայնքները հայտարարեցին, որ դա չի խզի բարեկամությունը, այդուհանդերձ դատական մակարդակում դրանք «օրենքից դուրս» դնելու ալիքը իսկապես հատկանշական էր: Ֆրանսիայի դատական համակարգի անկախության կանխավարկածը հարգելով հանդերձ, այդուամենայնիվ հարց է, թե ինչո՞վ էր պայմանավորված այդ ալիքը տարիներ ի վեր կնքված դաշնագրերի դեմ:

Կա՞ արդյոք նոր ալիք, այս անգամ հարձակումների տեսքով: Ֆրանսիայի իրավապահները պետք է հնարավորինս արագ տան այդ հարցի պատասխանն ու ըստ այդմ ապահովեն կանխարգելիչ քայլեր այդ երեւույթի տարածման համար, քանի որ դա մարտահրավեր չէ միայն հայերին, դա մարտահրավեր է Ֆրանսիային, Ֆրանսիայի քաղաքակրթական եւ պետական արժանապատվությանը:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2019/10/23/487373/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail