Եթե անգամ ԱՄՆ-ն դեմարշ է արել Թուրքիայի դեմ, ապա իրավիճակը պետք է օգտագործել ի նպաստ հայկական շահերի․ Վիգեն Հովսեփյան

Եթե անգամ ԱՄՆ-ն դեմարշ է արել Թուրքիայի դեմ, ապա իրավիճակը պետք է օգտագործել ի նպաստ հայկական շահերի․ Վիգեն Հովսեփյան (տեսանյութ)

31 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: ««Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»»

Դե ֆակտո կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296-րդ բանաձևի ընդունմանը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, ազգային-հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը։

«35 տարվա մեջ սա առաջին անգամն է, որ բանաձև է ընդունվում»,-ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296-րդ բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Հարցին՝ հաշվի առնելով, որ նույն օրն ընդունվել է նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը, հնարավոր է՝ այս քայլը ԱՄՆ-ի կողմից դեմարշ է Թուրքիայի դեմ, Հովսեփյանը պատասխանեց՝ եթե անգամ ԱՄՆ-ն դեմարշ է արել Թուրքիայի դեմ, ապա իրավիճակը պետք է օգտագործել ի նպաստ հայկական շահերի։

«Սա քաղաքականություն է, մեր հարցն էլ քաղաքական խնդիր է։ Այս համատեքստում պետք է հարցը դիտարկել։ Մեր հարցն առաջ տանելու համար պետք է դիտարկել բոլոր հնարավորությունները։ Քաղաքականությունը կարելիների արվեստ է։ Պատեհությունը պետք է օգտագործել ի շահ մեզ»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով ընդդիմախոսների այն հայտարարություններին, թե Ներկայացուցիչների պալատի ընդունած այս բանաձևն օրենքի ուժ չունի՝ Հովսեփյանը նշեց՝ այո՛, օրենքի ուժ չունի, սակայն ընդունված բանաձևն իր տեսակով ու բովանդակությամբ շատ ազդեցիկ է, քան սրանից առաջ շրջանառության մեջ դրված բանաձևերը.

«Սա իրապես կարևոր բանաձև է, որը պարտադրանք է նույն Ներկայացուցիչների պալատի վրա։ Պետք չէ թերագնահատել, որովհետև Ներկայացուցիչների պալատը շատ հարցերում իրավասություն ունեցող մարմին է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

tert.am/am/news/2019/10/31/Hovsepyan/3130277

Facebooktwitterredditpinterestlinkedinmail