Մի գնեք ռսական «Սու», սարքեք հայկական «Դրո». Տիգրան Խզմալյան

Մի գնեք ռսական «Սու», սարքեք հայկական «Դրո». Տիգրան Խզմալյան

02 ՆՈՅԵՄԲԵՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ

Ռեժիսոր , քաղաքականագետ Տիգրան Խզմալյանը գրել է .

«ՄԻ ԳՆԵՔ ՌՍԱԿԱՆ ”ՍՈՒ” ՝ ՍԱՐՔԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ”ԴՐՈ”

Օրեր առաջ աշխարհի նավթային ու լրատվական շուկան ցնցվեց Սաուդյան Արաբիայի նավթարտադրության կեսի ոչնչացման փաստից, որն իրականացրել էին Եմենի կիսավայրի ցեղերն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների կամ դրոնների միջոցով։

Երեք տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում ազրբեյջանական ամենահաջողված գրոհը կատարվել էր իսրայելական արտադրության ԱԹՍ-դրոնի միջոցով՝ Սիսիանից ռազմաճակատ շտապող կամավորների մի ողջ ավտոբուս պայթեցվեց մի կրակոցով։

ՀՀ ՊՆ հերթական բազմամիլիոնանոց պարտք ու վարկ է վերցնում Ռսաստանից ՝ ՛՛Սու՛՛ հնացած ու թանկարեք ինքնաթիռներ գնելու նպատակով։ Եթե եմենցիները աշխարհին ապացուցեցին, որ միլիարդավոր դոլարների ՀՕՊ-ը եւ օդուժը անզոր են համեմատաբար էժան ու անհամեմատ ավելի արդյունավետ ԱԹՍ-դրոնների առաջ, միգուցե ՀՀ ՊՆ գոնե սեփական դառը փորձից նույն դասը քաղի եւ անիմաստ ու անօգուտ ռսական մետաղե թռչող ջարդոնի փոխարեն դրա մեկ հատի գումարով մի տասնյակ հայկական արտադրութան ԱԹՍ-դրո՞ն պատվիրի հայ գիտնականներին։

Ես էլ, խոնարհս, դրանց անուն առաջարկեմ՝ ՛՛ԴՐՈ՛՛։»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

slim.am/հայաստան/340470452/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail