ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԵԱՆ – ԱՆՆԿՈՒՆ ՊԱՅՔԱՐ – Դաշնակցական երիտասարդներն մի օր ազգային ժողովի պուրակում

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԵԱՆ – ԱՆՆԿՈՒՆ ՊԱՅՔԱՐ – Դաշնակցական երիտասարդներն մի օր ազգային ժողովի պուրակում

08 ՆՈՅԵՄԲԵՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ – ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԵՐ:

ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԵԱՆ

ԱՆՆԿՈՒՆ ՊԱՅՔԱՐ:

Դաշնակցական երիտասարդներն մի օր ազգային ժողովի պուրակում, յաջորդ օր Հիւսիսային պողոտայի ելքերին, այսօր պետական համալսարանի մուտքին, ոչ նուազ կառավարական շէնքի առաջ, անընդհատ շարժման վրայ են:

Մի տեղ հայ մշակոյթի պահպանումն է հարց, այլ տեղ հայ լեզուի գուրգուրանքն, մի տեղ պատմութեան նպատակադրուած մթագնումը, վերջապէս եկեղեցուն խոնարհումը:

Շարժման մէջ են, մի խօսքով աննկուն պայքարի տեղին մեր շրջապատից օտարամուտ փառքեր վանելու, այլ տեղ սուրբ հողի պահպանման գծով պարտուողականութեան դրսեւորումները՛՛ այլ տեղ հայ լեզուի՛ մեր մշակոյթի ու մեր եկեղեցու նկատմամբ աւերիչ երեւոյթները:

Անդուլ պայքարի:
Արդեօք որքանն կը կարողանան, չգիտեմ:
Արդեօք որքանով՞ անոնց կոչին թէ ահազանգին կարձագանգեն, չգիտեմ:

Արդեօք անարժան նախարարներ թէ պաշտօնեաներ իրենց խղճին կանսան՞ ու քաջաբար քայլ կառնեն՞ չգիտեմ:

Ինչ գիտեմ սա տղերքն պայքարելու են:

Պայքարելու են քանզի անոնց պայքարն տկարութիւն չի ճանչնայ:
Պայքարելու են քանզի նպատակն է սուրբ է:

Պայքարելու են ,քանզի, մշակոյթն ու լեզուն են թանկ ու հայ հողն ու պատմութիւնն են անոր վկան:

Վերջապէս պայքարելու են այնպէս ինչպէս իրենց նախնիներն, թէկուզ շատ այդ պայքարի մէջ պիտի տեսնէ պարզապէս ներկայ իշխանների դէմ պայքար ,այն էլ հայ:

Սիրելիք ՛այդպիսի չէ, թէեւ շատն պիտի ուզէին այդպիսին տեսնել:
Դաշնակցական երիտասարդների պայքարն վասն հայ հողին է ,հայ արժէքներին է սրբութիւններին է հայուն ազնիւ կէնին է, որն դաշնակցութիւնը տեղի տալու չէ:

Օրին ինձ հարց տուեցին, թէ արդեօք ինչն՞ է դաշնակցութեան թէ միւսների գաղափարական ճամբու տարբերութիւնը,,,:

Առանց երկար մտածելու ըսի, գաղափարականը չկայ քանզի մինչ օրս հայ իրականութեան մէջ չկայ կուսակցական շարժում, դաշնակցութիւնից բացի, որն գաղափարական յստակ հենքի մասին խօսած ըլլայ:

Այնուհետեւ ըսեմ, կայ նկարագրային դիմագծային հոգեբարոյական մեծ տարբերութիւն , մեծ վիհ:

Սա դաշնակցական ըսուածներն, ի տարբերութիւն մնացածին ,յանձնուիլն ինչ է չեն գիտէր, համակերպիլն ինչ է չեն գիտէր, ազգային արժէքների նկատմամբ անտարբերութիւնը ինչ է չեն գիտէր:

Օրին վասն այդ սրբութեանց , ընդվզած են սուլթանների դէմ Ցարերի դէմ, Ստալինների դէմ, օտար երկինքների տակ օտար հոսանքների թէ մշակոյթների դէմ, ու տարբերն կարելի չէ ակնկալել երբ նոյն սպառնալիքներն դերեւս առկայ են ինքնին սուրբ հողի խորքը :

ԻՆՉ ԱՆԵԼ

Սա մարդոց խմորն է տարբեր , շաղախն է տարբեր,, ապազգայինի համակերպումը, ազգայինի խոնարհումը ՛ իրենցը չէ՛՛՛, այդ գծով, այդ մէկին դէմ ՛աննկուն պայքարը իրենց կեանքի իմաստ ու աւիշն է:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

facebook.com/photo.php?fbid=1902353386577296&set=a.228013960677922&type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail