ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ – Սմբատ Երկրորդ արքայի Տիեզերական կոչվելու գաղտնիքը

Սմբատ Երկրորդ արքայի Տիեզերական կոչվելու գաղտնիքը Սմբատ Երկրորդ Շահնշահը

Սմբատ Երկրորդ արքայի Տիեզերական կոչվելու գաղտնիքը

2019/11/07 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Սմբատ Երկրորդ Շահնշահը ոչ մի անգամ չպատերազմեց, սակայն նա միակ թագավորն էր, որ ստացավ Տիեզերական տիտղոսը։ Այդ տիտղոսը ենթադրում է աշխարհակալ նվաճումներում հաղթած մեկին, և թվում է՝ ծաղր է մի թագավորի անվանը, որը որևէ, նույնիսկ ամենաչնչին նվաճում իսկ չի կատարել։

Ուրեմն ո՞րն է Սմբատ արքայի Տիեզերական կոչվելու գաղտնիք․ այստեղ որևէ գաղտնիք չկա, պարզապես ժողովուրդն իր շինարար արքային էր պատվել այդ տիտղոսով, որովետև նա գիտեր, որ նման պատվանուն կարելի է տալ միայն կառուցողին։ Կառուցողին, որը Մարդկանց երկրում իր արարումի խորհուրդն էր միացնում Արարչագործված Տիեզերքի նյութեղեն էությանը։

Սմբատ Երկրորդ արքայի Տիեզերական կոչվելու գաղտնիքը Սմբատ Երկրորդ Շահնշահը

Ո՛չ, խաղաղություն չկար։ Պատերազմներ էին մշտապես աշխարհի այս ու այն անկյունում՝ մերթ Արևելքում, մերթ Արևմուտքում, մերթ Հյուսիսում ու մերթ Հարավում։ Բայց միևնույն է, որտեղ դադարում էր զենքի շառաչը՝ հայը կառուցում էր առանց հուսահատվելու, առանց մտածելու, թե իզուր է իր համառությունը, որովհետև, միևնույն է, թշնամին ուր որ է, նորից է գալու, որ քանդի ու ավերի․․․

Խաղաղասեր արքան դեռ զբաղված էր իր շինարարական գործերով, երբ նորից կռիվներ սկսվեցին Հայոց բյուզանդական սահմանի մոտ։

Հիշեցնենք, որ Սմբատ Բ Բագրատունին (մոտ 940 – 989) Հայոց թագավոր է եղել 977–ից։ 989թ. Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը:

Աղբյուր՝ Պետրոսյան Ա․, Բոլոր ժամանակների Հայաստանը, հատոր Բ, Երևան, 2009, Էջ 371։

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail